Yerevan, 07.August.2026,
00
:
00
BREAKING


ՀԱՊԿ-ն էլ հո ասֆալտի «կատոկ» չէ՞...«Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Թշնամին նորից շարունակում է իր սադրիչ գործելակերպը՝ անընդմեջ լարվածություն հրահրելով սահմաններին, որի արդյունքում հայկական կողմը դարձյալ զոհեր և վիրավորներ ունի։ Միևնույն ժամանակ, ՀՀ տարածքային ամբողջականությունը շարունակում է մնալ խախտված, քանի որ թշնամու զինվորականները գտնվում են մեր ինքնիշխան տարածքում։ Իսկ այն հույսերը, թե առաջիկայում հնարավոր է սահմանային իրավիճակի լարվածության նվազում նկատվի, ուղղակի որևէ հիմք չունեն: Ադրբեջանի մտադրությունը պարզ է՝ ուժի ցուցադրության և սահմանային միջադեպերի միջոցով Հայաստանին ստիպել, որ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գնա, ապա բացի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

Բայց եթե ոմանք հավատում են, թե դրանից հետո «խաղաղության դարաշրջան» է բացվելու, և թշնամին այլևս սադրանքների չի գնալու, ապա չարաչար սխալվում են, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն այլ պահանջներ է դնելու։ Հիմա երեքը կամ չորսն են պահանջները, վաղը կլինի հինգը, վեցը ու այդպես շարունակ: Նման եզրակացության կարելի է գալ՝ հաշվի առնելով ընթացիկ զարգացումների փորձը։ Այսինքն, հակառակորդի հետագա նկրտումների առաջն առնելու համար միայն մեկ ելք է մնում՝ նրան հակահարված տալ և կանգնեցնել։

Սակայն ժամանակը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն կամ չեն ցանկանում կազմակերպել երկրի անվտանգության ապահովումը։ Բայց եթե պատերազմից հետո հակամարտության կողմերի ունեցած դիրքերի հարաբերակցությունից ելնելով՝ ՀՀ-ի ուժերից վեր է միայնակ խնդիրը լուծել, ապա անհրաժեշտ է գործի դնել միջազգային գործիքակազմը և մեխանիզմները։ Օրինակ՝ տարբերակներից մեկը հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնելն է՝ մանավանդ որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դեռևս անցյալ տարի պատրաստակամություն է հայտնել այդ հարցում աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Սակայն ինչ-ինչ հաշվարկներից ելնելով՝ ՀՀ իշխանությունները զերծ են մնում հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելուց։ Այդ դեպքում Հայաստանն ուղղակի գոնե պարտավոր է գործի դնել իր անվտանգության միջազգային հովանոցի այլ հնարավորությունները։ Իհարկե, պետք է նշել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է դեռևս անցած տարվա մայիսին, երբ առաջին անգամ հակառակորդի զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք։

Այլ հարց է ՀԱՊԿ-ի արձագանքն այն մասին, թե անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն։ Բայց գործողությունների ձեռնարկման ի՞նչ անհրաժեշտության մասին է խոսքը, երբ Հայաստանը բացահայտ ագրեսիայի է ենթարկվում, իսկ Ադրբեջանը հայտարարում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին։ Չէ՞ որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածում հստակ նշված է, որ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»:

Կարծիքներ են հնչում, թե ՀԱՊԿ-ը սպառել է իրեն և այլևս տարածաշրջանային անվտանգության հարցում գործոն չէ։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ստացվում, որ երբ Ղազախստանի պարագայում այդ երկրի անվտանգությանը և կայունությանը սպառնացող վտանգ է նկատվում, ապա ՀԱՊԿ-ն արագ արձագանքում է, խաղաղապահ զորքեր է ուղարկում այդ երկիր, իսկ Հայաստանի դեպքում բավարարվում է իրավիճակին հետևելով։ Կամ՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր՝ Հայաստանն անմիջապես քայլեր է ձեռնարկում Ղազախստանի անվտանգության ապահովման պարագայում, սակայն երբ խոսքը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, ապա Փաշինյանն ի զորու չէ «աշխատեցնել» կազմակերպության անվտանգային մեխանիզմները։ Ինչպես երևում է, չնայած մեծ-մեծ խոսելուն, գործող իշխանությունները միակ բանը, որ կարողանում են աշխատեցնել, ասֆալտի «կատոկն» է:

Եվ այնպես չէ, որ Հայաստանը պետք է բավարարվի նրանով, որ մեկ անգամ դիմել է ՀԱՊԿ-ին, իսկ կազմակերպությունից էլ արձագանքել են, թե անհրաժեշտության դեպքում կարձագանքեն, և հարցը դրանով փակված է։ Փաշինյանը յուրաքանչյուր պատեհ առիթ պետք է օգտագործի՝ ընդգծելու համար, որ Հայաստանը հակառակորդի կողմից շարունակում է ենթարկվել ագրեսիայի, որի արդյունքում պետության տարածքային ամբողջականությունը խախտված է, և անվտանգային կազմակերպության կողմից միջամտության կարիք կա։

Վերջերս տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը շատ պատեհ առիթ էր դրա համար։ Սակայն նիստի ժամանակ Հայաստանի վարչապետը ընդամենը վախվորած հայտարարեց, թե ոչ վաղ անցյալում ևս Հայաստանը բախվել է տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների և զինյալների ի հայտ գալու հետ։ Ի՞նչ վաղ անցյալի մասին է խոսքը, երբ Հայաստանը գտնվում է մշտական ագրեսիայի սպառնալիքի ներքո, երբ սահմանների նկատմամբ պարբերական ոտնձգություններ կան, երբ խախտված է տարածքային ամբողջականությունը, ավելին՝ երբ որևէ փաստ չկա, որ ահաբեկիչ վարձկանները հեռացվել են հակամարտության գոտուց։ Թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողվեց ահաբեկչական խմբավորումներին օգտագործել Հայաստանի ու Արցախի դեմ և անպատիժ մնալ, ինչն էլ մեծացնում է այն հավանականությունը, որ եթե անհրաժեշտ լինի, ապա այդ ահաբեկչական խմբավորումներին նորից կօգտագործեն։

Ուստի Հայաստանը մինչև վերջ պետք է հետամուտ լինի, որ այս իրողությունը համապատասխան միջազգային, ռազմաքաղաքական ու քրեաիրավական գնահատական ստանա։ Բայց դա, կարծես, անհնարին է այս իշխանությունների պարագայում...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa Cards