Ալիևը հայտարարել է, թե հունվարի 11-ին զոհվել է 6-8 հայ զինծառայող և կրկին սպառնացել Հայաստանին
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր ադրբեջանական զինված ուժերը հունվարի 11-ին սպանել են վեցից ութ հայ զինծառայողի։
«Հայաստանն ունի նաև բազմաթիվ վիրավորներ»,- ասել է նա, սակայն չի խոսել ադրբեջանական կողմի կորուստների մասին։
Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Բաքուն ուշադիր հետևում է Հայաստանում ռազմական շինարարության բոլոր փորձերին։
«Եթե մենք տեսնենք մեր անվտանգությանը սպառնացող նվազագույն վտանգը, այդ վտանգը, որտեղ էլ որ լինի, անմիջապես կվերացվի»,- ասաց նա։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ` երեկ` հունվարի 11-ին, ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունեցել է երեք զոհ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



