Պղինձը թանկանում է
ECONOMICSՉորեքշաբթի առավոտյան պղնձի գներն աճում են՝ Չինաստանում անշարժ գույքի ոլորտի հետ կապված մտահոգությունների նվազման ֆոնին, ցույց են տալիս առեւտրի տվյալները:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինն աճում է 0,59%-ով՝ հասնելով 4,4592 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ)։
Երեքշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամսում աճել է 1,63 տոկոսով՝ մինչեւ 9719,5 դոլար, ալյումինինը՝ 1,31 տոկոսով՝ մինչեւ 2970 դոլար, ցինկինը՝ 2,27 տոկոսով՝ մինչեւ 3556 դոլար մեկ տոննայի դիմաց:
Չորեքշաբթի առավոտյան պղնձի շուկան դրական դինամիկա է դրսեւորել, ինչին նպաստել է պղնձի խոշորագույն ներկրող՝ Չինաստանի անշարժ գույքի ոլորտի վերաբերյալ մտահոգությունների թուլացումը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



