Էր-Ռիադը ռազմական գործողություն է սկսել բոլոր ճակատներում
INTERNATIONAL NEWSԱրաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, երեքշաբթի օրը հայտարարել է բոլոր ճակատներում լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին: Նպատակն է «ազատագրել Եմենի տարածքի մի մասը, որը վերահսկվում է Անսար Ալլահի (Հութի) զինյալների կողմից»: Դաշինքի խոսնակ, գնդապետ Թուրքի ալ-Մալիքին հայտարարել է. «Մենք (կոալիցիան) սկսում ենք Եմենի ազատագրման արշավը բոլոր ճակատներով և ուղղություններով»:
Նա նշել է, որ ռազմական գործողությունն իրականացվում է կոալիցիայի կողմից «Եմենում անվտանգության վերականգնման նպատակով»։
Երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ուժերը հայտարարել էին Եմենի կենտրոնական Շաբվա նահանգից հութիներին ամբողջությամբ վտարելու մասին։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



