Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կամովին գերի ընկնելու առնչությամբ չեն հարուցվել քրեական գործեր

INTERVIEW

Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում են գերեվարվել զինծառայողները։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք ՄԻԵԴ-ում գերիների հարցով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։

Հարցին, թե իրավապաշտպանն ի՞նչ կարծիք ունի այս գործերի վերաբերյալ` Սիրանուշ Սահակյանն ասաց․ «Նախ կալանքի հարցը պետք է տարանջատել հիմնական արարքից ու մեղավորությունից։ Արարքների մասով մենք կարծում ենք, որ եղած փաստերի պարագայում իրավական գնահատականը սխալ է տրված։ Եվ արարքներում ուղղակի հանցագործություններ չկան։ Նաև նշեմ, որ կամովին գերի ընկնելու առնչությամբ չեն հարուցվել այդ քրեական գործերը, հիմնականում մարտական ծառայության կանոնները խախտելն են վերագրում նրանց։ Այստեղ մի կողմից խնդիր կա, որ չի կոնկրետացվում, թե որ կանոնը խախտվեց, որը առաջ բերեց հնարավոր հետևանքները։ Եվ երկրորդը, այդ մարտական կանոնների պարագայում պետությունը ևս կրում է պոզիտիվ պարտականություններ, օրինակ, դիրքի կահավորանքից սկսած մինչև պատշաճ զինվածության աստիճանի բերելը։ Եվ այստեղ կա նաև խնդիր, որ ծառությունը չի կազմակերպվել օրենքի տառին համապատասխան, և պետությունը զինծառայողների հանդեպ իր կենսական պարտավորությունները չի կատարել։

Իսկ կալանավորումների առումով պետք է ասեմ, որ նախ փախուստի կամ արդարադատությանը միջամտելու վտանգներն իսկապես բացակայել են։ Դրան համակցվում է առողջական վիճակը։ Շատերի պարագայում եղել են լուրջ կոտրվածքներ, որոնք ուղեկցվել են վիրահատություններով։ Եվ ֆիզիկական ու հոգեբանական խնդիրներ ունեցող անձին անազատության մեջ պահելը նաև հոգեբանական տառապանք է առաջ բերում, որն ընդհուպ մինչև կարող է խախտել Հայաստանի պարտավորությունները Եվրոպական կոնվենցիայի ներքո։ Այստեղ անմարդակային վերաբերմունքի չարժանացնելը բացարձակ արգելք է, և առողջական խնդիրների գոյության պայմաններում այդ խստագույն միջոցը կիրառելն ուղղակի չի արտացոլում հումանիզմը և շատ դեպքերում պատժիչ գործոն է դառնում, որովհետև զինծառայողներն ստիպված են լինում ինքնախոստովանական ցուցմունքներ տալ։ Մեր վստահորդների պարագայում էլ եղել են դեպքեր, երբ նրանք ի սկզբանե անազատության մեջ գտնվելով՝ մեղք են ընդունել արարքների համար։ Եվ հետագայում, երբ մենք ներգրավվել ենք, բացատրել ենք նրանց իրավունքները և վեր ենք հանել խնդիրները, այստեղ մարդիկ նոր կարողացել են իրական կամարտահայտությամբ դիրքորոշում արտահայտել։ Եվ այս պահի դրությամբ չեն ընդունում իրենց մեղավորությունը։

Մի բացասական երևույթի մասին էլ ենք բարձրաձայնում, երբ կալանքներ են կիրառվել առաջին ատյանի դատարանի կողմից, մեր վստահորդների մասով մենք դրանք բողոքարկել ենք, բայց վերաքննությունն ուշացած է կազմակերպվում։ Մենք ունենք դեպք, երբ երկրորդ միջնորդությունն է ներկայացվել, առաջին ատյանի դատարանը մերժել է կալանքը, և անձը հայտնվել է կալանքի մեջ, բայց նրա նախորդ կալանքի օրինականությունը շատ ուշացած ձևով է վերանայվել վերաքննիչ դատարանի կողմից։ Դա նշանակում է, որ վերաքննիչ օղակն անձնական ազատության իրավունքի պաշտպանության առումով դառնում է ոչ այնքան արդյունավետ մեխանիզմ մեր երկրում»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders