Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Հետադարձ հայացք հակակոռուպցիոն ռազմավարությանը

BLOG

Անի Սանոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի փոքր ժամանակագրություն.

ՀՀ կառավարությունը 2014թ. ապրիլի 10- ին ընդունել է «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը»: Նույն թվականի հոկտեմբերի 28- ին կառավարության աշխատակազմում դոնորների հետ հանդիպում է եղել, որի ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ 2015- 2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարություն իրականացնելու համար:

2015թ. փետրվարի 19- ի նիստում գործադիրն ստեղծել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, հաստատել խորհրդի կազմը, սահմանել, որ խորհրդին կից ստեղծվում է անկախ փորձագետներից կազմված մշտապես գործող փորձագիտական հանձնախումբ: Նիստում հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի, Փորձագիտական հանձնախմբի և կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը: Սեպտեմբերի 25- ի նիստի որոշմամբ գործադիրն ընդունել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունն ու հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը, որում ամրագրվել են չորս գերակա ոլորտներում իրականացվելիք հիմնական միջոցառումները, նշանակվել են դրանց համար պատասխանատու մարմինները և սահմանվել միջոցառումների իրականացման հստակ ժամկետներ:

Տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը և վարչապետը տարբեր առիթներով անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարի հարցին: Բացելով կառավարության ս.թ. մայիսի 7- ի հերթական նիստը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսել է ԾԻԳ- երի 2015թ. առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների քննարկման մասին և ասել, որ չնայած ԾԻԳ- երի միջոցով երկրում միլիարդների հասնող ներդրումներ են իրականացվել, սակայն ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալներից, չարաշահումներից, քան իրականացված աշխատանքից: Կառավարության ղեկավարը ԾԻԳ ղեկավարներին խստագույնս զգուշացրել է զերծ մնալ կոռուպցիոն ցանկացած դրսևորումից:

Ս.թ. դեկտեմբերի 24- ի նիստում գործադիրը հավանություն տվեց կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև կնքվելիք «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի համաձայնագրին, որին ավելի վաղ` ս.թ. հուլիսի 28- ին հավանություն էր տվել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն իր առաջին նիստում: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ կառավարության աշխատակազմին տրամադրել մինչև 750 հազար դոլարի ֆինանսական աջակցություն` փորձագիտական հանձնախումբ ձևավորելու և տեխնիկական կարողություններ ձեռք բերելու համար:

Ծրագիրը ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնին հնարավորություն կտա ձեռք բերել բարձր մակարդակի միջազգային և/կամ տեղական տեխնիկական օժանդակություն` ճանապարհային քարտեզի ստեղծման և հակակոռուպցիոն ռազմավարության գործարկման համար կրթության, պետեկամուտների (հարկային և մաքսային ոլորտներ), առողջապահության և քաղաքացիներին տրամադրվող ոստիկանական ծառայությունների գերակա ոլորտներում:
Հատկացվող միջոցներն ուղղվելու են հետևյալ երեք նպատակի իրագործմանը.
-փորձագիտական հանձնախմբի ստեղծում,
-2015- 2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործադրում.
-շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում:

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank