Ադրբեջանում մեկ տարում կորոնավիրուսով վարակված 20 հղի է մահացել
SOCIETYԱդրբեջանում մեկ տարում կորոնավիրուսով վարակված 20 հղի է մահացել, հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի կլինիկական բժշկական կենտրոնին։
Աղբյուրի համաձայն՝ անցած տարվա ընթացքում կենտրոնում հոսպիտալացվել է COVID-19-ով վարակված 939 հղի եւ ծննդկան, որից 260-ի վիճակը ծանր է եղել։ Չնայած բժիշկների ջանքերին՝ կենտրոն ընդունված ծանր վիճակում գտնվող 260 հղիներից 20-ի կյանքը փրկել չի հաջողվել։ Կորոնավիրուսով վարակված 903 հղի կանանցից կլինիկական բժշկական կենտրոնում երեխա է լույս աշխարհ բերել 287-ը։ 7 երեխա հետագայում մահացել է թոքային անբավարարությունից։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



