Նախ Հայոց բանակի սպաներին ու զինվորներին ազատեք Բաքվի բանտերից, հետո նոր պարծեցեք «ղազախական արշավանք» նախաձեռնելով. Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Նախ Հայոց բանակի սպաներին ու զինվորներին ազատեք Բաքվի բանտերից,հետո նոր պարծեցեք «ղազախական արշավանք» նախաձեռնելով։
Ադրբեջանում ընթանում է ՀՀ զինված ուժերի սպաներ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի դատավարությունը։
Ակնհայտ է,որ Բաքվի հանցագործ ու հայատյաց ռեժիմի կտտանքների հետեւանքով ,Իշխան Սարգսյանը «խոստովանել» է ,թե «իրենք 2021-ի մայիսին պետք է պայթեցնեին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը»։
Սա Բաքվի հերթական զառանցանքն է։
Տո այ ողորմելիներ,ի՞նչ նավթամուղի պայթեցում։
Կապիտուլյանտները «մեռա՞ծ»են,որ ձեր նավթամուղերը պայթեցվեն,այն էլ պատերազմից հետո։
Սրանք նույնիսկ պատերազմի օրերին «ռիսկ չարեցին» նավթամուղեր պայթեցնեն,էլ ուր մնաց՝պատերազմից կես տարի անց։
Աշխատեցրեք մեխանիզմներն ու ազատեք Բաքվի բանտերից ՀՀ զինված ուժերի ծառայողներին,« ՀԱՊԿ մեխանիզմներ աշխատացնողներ»։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



