Թուրքիայի իշխանությունները FETO շարժմանն առնչություն ունեցող 33 կասկածյալի ձերբակալման հրաման են արձակել
INTERNATIONAL NEWSԹուրքական իշխանությունները 33 անձի ձերբակալման հրաման են տվել, որոնք կասկածվում են FETO «ահաբեկչական կազմակերպության» գործունեությանը ներգրավված լինելու մեջ: Անկարան հենց այդ շարժմանն է մեղադրում 2016 թվականին պետական հեղաշրջման փորձ անելու մեջ:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, Անկարայի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Ազգային հետախուզական ծառայության անցկացրած քննության ընթացքում բացահայտվել է FETO-ի կառուցվածքի ճյուղավորումը: Պարզվել է, որ այն տարածվել է նաև Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության և անվտանգության ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններում:
Ձերբակալության հրաման է արձակվել 33 կասկածյալի նկատմամբ, այդ թվում՝ 18 ենթասպայի, որոնք ժամանակավորապես հեռացվել են ծառայությունից և 15 կուրսանտի, որոնք նախկինում հեռացվել են ուսումնարաններից:
2016 թվականի հունիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ 250 մարդ է մահացել: Հիմնական դիմադրությունը տեղի է ունեցել Ստամբուլում և Անկարայում: Ավելի քան 2000 մարդ վիրավորվել է: Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կամզակերպման մեջ մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետ կապվ ունեցող FETO շարժմանը:



