Ահավոր ծիծաղելի սրացումներ կան այս օրերին համացանցում. Նարինե Մանուկյան
BLOGԱկամա մտաբերում եմ «Զակավկազկաբել» գործարանի գլխավոր ինժեներ պապիկիս պատմածները, թե ինչպես 90ականների սկզբին «պետականամետ» գործիչները թալանեցին այդ և մյուս բոլոր կարևորագույն գործարանները, քանդեցին ու էժան վաճառեցին թանկարժեք գույքն ու ստանոկները, հորս` Յուզբաշյանի ժամանակներից աշխատած ԱԱԾ սպայի պատմածները, թե ինչ քաոս սկսվեց ծառայությունում ու ինչ «կադրեր» եկան փոխարինելու իսկական որակյալ պրոֆեսիոնալներին, տատիկիս` Երևանի Կենդանաբանական Այգու 15 տարվա տնօրենի պատմածները, թե ինչպես բարձր պաշտոնների դրված «մարդիկ» չգիտեին, որ առյուծն ու վագրը միս են ուտում ...
Թե ինչպես տգետ անծագում ոչնչությունները «արդար» ձևով հարստացան, հղփացան, լողացան ու հիմա «մարդ» են համարվում... Թե ինչպես քեռուս նման փայլուն գիտնականները հեռացան երկրից, որ մարդավարի, այլ ոչ թե կիսասոված ապրեն, տասնյակ հազարավորներ...
Թե ինչպես գիտակրթական ոլորտը տոտալ կազմաքանդվեց ու բռնաբարվեց...
Ու կարդում եմ ստատուսներ` մի գովք, մի ձոն ))) Կարծում են «գեղից մարդ չկա» էլի, բանա ասենք )))
Մեղքս գալիս են, տեսնես էդ անձի պաշտամունքը, որ աղանդի նման անցնումա սերնդեսերունդ, դեռ երկարա՞ շարունակելու քայքայել մեր Հայրենիքը...
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



