Այո՛, ՀԱՊԿ կազմում Հայաստանի խաղաղապահների մուտքը Ղազախստան ճիշտ էր, քանզի…Խաչիկ Ասրյան
BLOG
Ղազախստանը Հայաստանի համար երբեք չի եղել օրինակելի դաշնակից պետություն, և, չնայած ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամ լինելուն, մշտապես աջակցել է Հայաստանի ու Հայ ազգի թշնամիներ Ադրբեջանին ու Թուրքիային: Միաժամանակ, Ղազախստանում ամանորյա տոներին արյունահեղություն կազմակերպած թուրք ծայրահեղական-ահաբեկչական խմբավորումը, եթե հասներ կամ հասնի հաղթանակի, ուրեմն Ղազախստանը Հայաստանի համար կդարձներ կամ կդարձնի բացահայտ թշնամի պետություն, այնպիսին, ինչպիսին են Ադրբեջանն ու Թուրքիան:
Չնայած ՀԱՊԿ անդամ Ղազախստանը 2020 թվականի 44-օրյա արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ կողմնակալ որոշում էր կայացրել՝ պաշտպանելով Հայաստանի թշնամի Ադրբեջանին, և, հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում հիմնադիր անդամ է և ունի պարտավորություններ, ավելին, հաշվի առնելով, որ Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի ռազմավարական բնական դաշնակից Ռուսաստանն է ու հիմնականում Ռուսաստանի կողմից հիմնադրված ՀԱՊԿ-ն, ուստի, այո՛, ՀԱՊԿ կազմում Հայաստանի խաղաղապահների մուտքը Ղազախստան ճիշտ էր, քանզի ՀԱՊԿ-ը Ղազախստանում բացառապես կռվում է ահաբեկիչների ու ծայրահեղականների դեմ՝ պաշտպանելով Ղազախստանի բնակիչների անվտանգությունը: Ավելին, Ղազախստան մեկնած Հայ խաղաղապահները պետք է շատ լավ գիտակցեն, որ, մեկնելով Ղազախստան, միանշանակ պաշտպանում են Հայաստանի արտաքին անվտանգությունը՝ թույլ չտալով ՀԱՊԿ անդամ Ղազախստանը վերածել թուրք ծայրահեղական-ահաբեկչական խմբավորման, որը ցանկացած պահի կօգտագործվի նաև Հայաստանի դեմ:
Ղազախստանում թուրք ծայրահեղական-ահաբեկչական խմբավորումն արդեն հայտարարել է, որ այսուհետ Ղազախստանում գործելու է «Ղազախստանի ազատագրական ճակատ» ռազմական խմբավորումը, որի գլխավոր նպատակն է զենքով կռվել ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորքերի դեմ՝ իրականացնելով «Մեծ թուրանի» ծրագիրը (նկարում պատկերված քարտեզը):
Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը: ԱՄՆ-ի և Անգլիայի գլխավոր պրոյեկտներից է աջակցել Թուրքիային՝ թյուրքական աշխարհի ձևավորման ու միավորման գործում, որն էլ, բնականաբար, Թուրքիան պետք է իրականացնի թյուրքական աշխարհի ձևավորման ու միավորման գլխավոր պետություններից մեկը հանդիսացող Ղազախստանում: Այսինքն, Ղազախստանում ամանորյա տոներին տեղի ունեցած արյունահեղությունը ԱՄՆ-ի, Անգլիայի և ՆԱՏՕ-ի հովանավորչությամբ, այո՛, կազմակերպել էր «Մեծ թուրանի», այդ թվում Ղազախստանին տիրանալու ծրագիր ներկայացրած Թուրքիան:
ԱՄՆ-ն, Անգլիան և ՆԱՏՕ-ն՝ ի դեմս Թուրքիայի, ԱՄՆ-ՆԱՏՕ-Ոկրաինա-Ռուսաստան լարվածությանն զուգահեռ, Ղազախստանում գիտակցված թափելով ժողովրդի արյունը, կոնկրետ գործողություններ են իրականացնում ՀԱՊԿ անդամ Ղազախստան պետությունը պառակտելու և ոչնչացնելու, ինչպես նաև ՀԱՊԿ-ն, այդ թվում Ռուսաստանը թուլացնելու ու հեղինակազրկելու ուղղությամբ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ղեկավարներին. ձեր պետություններից անհապաղ վռնդել ՆԱՏՕ-ին, խզել բոլոր կապերը ԱՄՆ-ի, Անգլիայի և ՆԱՏՕ-ի կամակատար Թուրքիայի հետ ու ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, ամրապնդել և ուժեղացնել ՀԱՊԿ-ը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի
հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան





















































1
With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert
2
The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia
E-auto Becomes the Official Represen...
3
Ucom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators
4
SoftConstruct Participated in the Career City Fest 2K25 — Celebrating Armenia's Top Employers
5
Silicon Mountains Visionaries Engage with Media Representatives