Մենք իրավունք չունենք պարտվելու այս պատերազմում. Շոյգուն
INTERNATIONAL NEWSՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում խոսել է տեղեկատվական օրակարգի կարևորության մասին։
Նրա խոսքով՝ այսօր աշխարհում դաժան առճակատում է այս ոլորտում.
«Այսօր դա միայն տեղեկատվության այս կամ այն ձևով ներկայացնելը չէ, սա մեծ, ես այս բառից չեմ վախենում, պատերազմ է, տեղեկատվական պատերազմ, որը ընթանում է բոլոր ճակատներով, և մենք իրավունք չունենք պարտվելու այս պատերազմում»,- ասել է նախարարը։
Շոյգուն ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերն ամենաժամանակակից և մարտունակներից մեկն է աշխարհում։ Նա նշել է, որ իրենք հուսալիորեն ապահովում են երկրի անվտանգությունը և պաշտպանում նրա շահերը։ Նախարարը բարձր է գնահատել նաև յուրաքանչյուր զինվորականի ներդրումը ռուսական բանակի հեղինակության ամրապնդման գործում։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



