Ցավում եմ, որ Ղազախստանը՝ թուրքական աշխարհի կենտրոնական երկիրը դիմել է ՀԱՊԿ-ին, որը նախագահում է Հայաստանը. Թուրքիայի նախկին վարչապետ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։
«Ցավում եմ, որ Ղազախստանը՝ թուրքական աշխարհի կենտրոնական երկիրը դիմել է ՀԱՊԿ-ին, որը նախագահում է Հայաստանը»,-գրել է Թուրքիայի նախկին վարչապետը։
Հավանաբար Անկարան կարծում է, որ Ղազախստանը պետք է դիմեր թուրքական պետությունների կազմակերպությանը,- նրա գրառմանն արձագանքելով հայտարարել է Մերձավորարևելյան քաղաքական գործընթացների փորձագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։
«Ինչու՞ է նշել Հայաստանին, երբ խոսք է գնում ընդհանրապես ՀԱՊԿ-ի մասին։ Սա այդքան էլ դրական ազդակ չէ հայ-թուրքական երկխոսություն սկսելուց առաջ»,- նշել է փորձագետը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



