Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա
SOCIETYՀունվարի 5-ից 6-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծաղկահովիտ, Կանիաշիր, Բերքառատ գյուղերում, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Վայք, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք, Արմավիրի մարզի Արագած գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա և 35 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



