Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15.316 նոր դեպք
INTERNATIONAL NEWS«ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ վերջին 24 ժամում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 15.316 նոր դեպք:
Սա նվազագույն ցուցանիշ է հունիսի 17-ից ի վեր։ Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 10. 601.300-ի:
Այս պահին բուժվող հիվանդների թիվը նվազել է, հասնելով 663.806-ի:
Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 22.949-ով՝ հասնելով 9.623.677-ի։
Երկրում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ավելացել է 802-ով։ Համավարակի սկզբից ի վեր վարակից մահացել է ընդհանուր 313.817 մարդ:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



