Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունը հաստատեց Պաշտպանական ազգային հե­տա­զոտական համալսա­րանի ստեղծման որոշման նախագիծը

POLITICS

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվում է Պաշտպանական ազգային հե­տա­զոտական համալսա­րան` ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) հիման վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:

«Միջգերատեսչական ձևաչափով կրթական ծրագրերի իրականացմամբ պաշտ­պա­նական-անվտանգային համակարգի ղեկավար կադրերի պատրաստումը և պե­տո­ւ­­թյան ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական անվտան­գային ոլոր­տում հետազոտությունների իրականացումը` գնահատումների և առա­ջար­­կությունների ներկայացմամբ, էական նշանակություն ունեն պետության ան­վտան­­գության ապահով­մանն ուղղված համապետական քաղաքականության արդ­յու­­նավետության մակար­դա­կի բարձրացման տեսանկյունից: Այս խնդրի լուծ­մանն է միտված ՀՀ Պ Ն ազգային ռազմավարական հետազոտությունների ինստի­տու­տի  (ԱՌՀԻ) հիման վրա ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ստեղծման ծրագիրը»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 Նրա խոսքով՝ համալսարանի միջոցով հնա­րավոր կլինի իրականացնել բարձրագույն մագիստրոսական և լրացուցիչ կրթութ­յան ծրագ­­­րեր և միասնական գի­տելիքի ու փոխ­հա­մա­ձայ­նեցված մաս­նա­գիտա­կան գոր­­­ծու­նեու­թյան հիման վրա համախմբել ՀՀ ԶՈՒ-ի Գերագույն գլխա­վոր հրամանատարի շուրջ բարձրագույն ղեկավար կազմը, պաշտպանական-անվտանգային ոլորտում ռազմավարական հետա­զո­­տու­թ­­յուն­ների կատարմամբ ապահովել տվյալ ոլորտում ռազմավարա­կան որո­շում­ների ըն­դուն­ման գիտական հենքը, պատրաստել ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի հա­մար գի­տա­կան կադրեր:

«Պաշտպանական ազգային հե­տա­զոտական համալ­սա­րան» պետական հիմնարկին ֆինանսական ճկունություն ընձեռելու համար կստեղծվի նաև համալսարանի հիմնադրամ:  Այս մոդելը վերցված է ԱՄՆ «Պաշտպանական ազգային համալ­սա­րանի» և նրա հիմնադրամի օրինակից: Հիմնադրամը հնարավորություն կտա համալսարանական հիմնախնդիրները, որոնք հնարավոր չէ լուծել պետբյուջեից հատկացված միջոցներից, լուծել հիմնադրամին կատարվող բարեգործությունների հաշին:

Համալսարանի ստեղծման գաղափարը 2004-2014թթ. ընթացքում քննարկումներ է անցել ՀՀ և ԱՄՆ-ի առաջատար գիտա­կրթական ու պետական հաստատություններում, մաս­նա­վո­րապես` ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Ռազմա­վարական կիրա­ռա­կան ուսուցման կենտրոնում, Տեխնոլոգիաների և ազգային ան­վտան­գության քա­ղա­քա­կանության կենտրոնում, Միջազգային անվտան­գա­յին հարաբե­րություն­նե­րի քոլեջում, Հարվարդի համալսարանում, Դիվանագիտության և իրավունքի Ֆլետչերի դպրոցում, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեում, ՀՀ Մասնագիտական կրթու­թ յ­ան որակի ապա­հով­ման ազգային կենտ­րո­նում:

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome