Ղազախստանում արտակարգ դրություն է հայտարարվել
INTERNATIONAL NEWSՂազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել: Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է «Mir-24» հեռուստաալիքը։
Ավելի վաղ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկու շաբաթով արտակարգ դրություն էր մտցրել Մանգիստաու և Ալմա Աթա շրջաններում, ինչպես նաև Ալմա Աթայում և Նուր-Սուլթանում։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



