Սրճարաններ մուտքը միայն թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով թույլատրելու նախագիծն ամփոփման փուլում է․ ԱՆ
SOCIETYՀանրային սննդի վայրեր, մշակութային հաստատություններ մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ Covid-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի առկայությամբ թույլատրելու առնչությամբ նախարարի հրամանի նախագիծն ամփոփման փուլում է, որից հետո կհրապարակվի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարությունից հաստատեցին, որ Արդարադատության նախարարությունից ստացել են հրամանի նախագծի վերաբերյալ կարծիքը: Փաստաթուղթը կամփոփվի, կհաստատվի և հետո կհրապարակվի:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր՝ նախատեսում են 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



