Երևանում օտարերկրացիները սննդային թունավորման հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց
SOCIETYSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել օտարերկրացի քաղաքացիներ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիներ՝ 21-ամյա Ահմադ Ս․-ն, 20-ամյա Ալի Ա․-ն, 22-ամյա Ֆոդի Ֆ․-ն և 20-ամյա Մոնդի Ն․-ն։ Վերջիններս հայտնել են, որ նույն օրը Պուշկինի փողոցի 15 հասցեում գործող «Չիպլդեյս» սննդի կետում շաուրմա են կերել, ինչի հետևանքով էլ թունավորել են։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



