Պուտինն ու Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը. Կրեմլ
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ինչպես հայտնում է Կրեմլի կայքը, Պուտինն ու Էրդողանն ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և վերահաստատել Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման իրենց հանձնառությունը։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային թեմաներին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող իրավական ձևակերպված համաձայնագրերի մշակման հայտնի առաջարկներին, Անդրկովկասում տիրող իրավիճակին, սիրիական և լիբիական կարգավորման խնդիրներին։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



