Մոսկվան հուսադրող ազդակներ է տեսնում «Սպուտնիկ V»–ի ճանաչման հարցում. ԱԳՆ
SOCIETYՄոսկվան հուսադրող ազդանշաններ է տեսնում ԱՀԿ-ի կողմից «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը ճանաչելու հարցում, բայց դրանք ավելի շուտ գնահատում է որպես Ռուսաստանին հանգստացնելու ազդակներ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Ես ինչ-որ հուսադրող բան եմ տեսնում, բայց դրանում, իմ կարծիքով, ակնհայտ սիրալիրություն կա նաև Ռուսաստանի նկատմամբ, որ ահա առաջին եռամսյակում, առաջին կիսամյակում... («Սպուտնիկ V»–ն կարող է հավանություն ստանալ-խմբ.)», – ասել է դիվանագետը:
«Սպուտնիկ V»–ն հաստատվել է 71 երկրում, որոնց բնակչության ընդհանուր թիվը 4 միլիարդ է` մոլորակի բնակչության ավելի քան 50 տոկոսը։ Պետական կարգավորիչների կողմից ստացած հավանության քանակով «Սպուտնիկ V» -ն երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում:
Մի շարք երկրներում բնակչությանը պատվաստելու ընթացքում «Սպուտնիկ V»-ի կիրառման տվյալները ցույց են տվել, որ սա կորոնավիրուսի դեմ ամենաանվտանգ ու արդյունավետ պատվաստանյութերից մեկն է։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



