Հայտնի են «Օմիկրոնի» ամենատարածված ախտանշանները
SOCIETYՀարավային Աֆրիկայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բժիշկներն ասել են` որոնք են կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի 8 հիմնական ախտանշանները։ Դրանք, որպես կանոն, սկսում են դրսևորվել վարակվելու երկրորդ օրը:
The Sun-ը թվարկել է այդ ախտանշանները` կոկորդի ցավ, հարբուխ, գլխացավ, հոգնածության զգացում, փռշտոց, գիշերային քրտնարտադրություն, ոսկորների, հոդերի և մկաններիցավ, մեջքի ցավ:
Քանի որ ախտանշանները, որոնք կարող են տևել մոտ հինգ օր, շատ նման են սովորական սուր շնչառական հիվանդություններին, դժվար կլինի հասկանալ, որ մարդը կորոնավիրուսով է վարակվել։ Այդուհանդերձ մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակին դիմել բժշկի։
Մասնագետներ համարում են, որ հիվանդության կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ճապոնիայի գիտնականների տվյալներով՝ «Օմիկրոնը» կարող է ավելի թեթև ընթացք ունենալ, քանի որ ավելի քիչ է ազդում թոքերի վրա։ «Օմիկրոնի» ախտահարման հիմնական գոտին քիթ–կոկորդն է ու վերին շնչուղիները։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



