Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանցիները հերոսների աճյունները փոխանցելիս տոպրակի մեջ դրել էին մի քանիսի զինգրույկները, բանկի քարտ. Ցորի տղաները մնացել էին մենակ՝ առանց հրամանատարի (տեսանյութ)

SOCIETY

44-օրյա պատերազմում հերոսաբար զոհվեց Նարեկ Օհանյանը։ Որդու մարմինը գտնելու օրը Օհանյաններիտուն աղավնի է մտել ու յոթ օր պատշգամբից չի հեռացել։ Լուրը բարի չէր, բայց՝ Նարեկի հոգին ու սիրտըտուն էր վերադարձել։ Նարեկը տան փոքր զավակն էր։

Դպրոցն ավարտելուց հետո Նարեկը ծառայության զորակոչվեց։ Հետագա ծրագրերի մասին գրեթե չէր խուսում, ժպտալով միայն ասում էր՝  կյանքը ցույց կտա հետո ինչով կզբաղվի։ Սիրում էր սպորտը։ Մայրը որդունպատկերացնում էր բժշկի մասնագիտության մեջ՝ կեցվածքն էր այդպիսին, բայց Նարեկի  հոբբինմեքենաներն էին։ Նարեկի եղբայրն էլ ապրիլյանի մասնակից էր, սակայն մոր սիրտը փոքր որդուն բանակճանապարհելիս ավելի անհանգիստ էր։

«Ասաց՝ կգնամ, կգամ, նոր կորոշեմ՝ ինչ եմ անելու։ Ինքը կարծես թե զգում էր, թե ինչ է իրեն սպասվում։Մեծ տղաս էլ է պատերազմ տեսել,ապրիլյանին է մասնակցել, իրեն ուրիշ ձև եմ ճանապարհել, բայցՆարեկին զգում էի, որ ուրիշ բան է լինելու։ Ասացի՝ արի հետաձգենք, ասաց, ավելի լավ է հիմա գնամ։ Ինքըընտրեց այն օրը, որ իր եղբայրն է գնացել՝ հուլիսի երկուսին։ Մարտական էր տրամադրված, չի վախեցել, չի խուսափել»,- «Փաստինֆո»-ին պատմել է Նարեկի մայրը՝ Ասյա Մանուկյանը։

Հուլիսի երկուսին Նարեկը ծառայության մեկնեց, 2,5 ամիս Ասկերանում անցկացրեց կարանտինն ուտեղափոխվեց Ցորի զորամաս՝ սեպտեմբերի երեքին։ Պատերազմից մեկ օր առաջ հարազատներըզորամասում որդուն այցելության էին գնացել ու զգացել՝ ինչ որ բան այն չէր։ Նարեկն անհանգիստ էր։Հետո են տեղեկացել՝ սեպտեմբերի 20-ից տեղյակ են եղել, որ պատերազմ է լինելու։

«26-ի երեկոյան ինքը մեքենայի մեջ էր` մեզ  հետ, զգում էի, որ լարված է։ Տեղյակ է եղել՝ մենք հետոիմացանք իր ընկերներից մեկից, որը փրկվել էր։ Եկավ պատմեց, որ ամսի 20-ից տեղեկացրել են, որ  պատերազմ է լինելու։ Երբ լարվածություն էր զորամասի  մոտ, մտածեցի ներսում գուցե վեճ է եղել, ինքըմինչև վերջին վայրկյանն էլ չասաց, որ թիվ մեկ հրաման է տրված եղել», - պատմել է մայրն` ավելացնելով, որ իրենց ասել էին, որ  հաջորդ  օրը առավոտյան գնան զորամաս ու թույլ կտան, որ որդին  ժամը 10-ին դուրս գաու կկարողանան տանել:  Լույսը չբացված   հյուրանոցում էին, երբ պատերազմը սկսվեց, սկսեցին խփել։ Մենք հյուրանոցից տեսնում էինք ինչ է կատարվում զորամասում։

«Հենց էդ օրը բոլորին հանել են պոստեր։ Իրենք վազքի մեջ էին։ Տղաս որ զանգեց, ասաց, որ դիրքերիճանապարհին են, մենք տեսանք, ինչ հոսքով էին գնում, հրետանավորների մեքենաները ուրալներին կապածգնում էին։ Վայրկյանների ընթացքում է եղել՝ նախապես զենք զինամթերքով բարձած սպասում էին  հրամանի։ Գիտեին երբ է լինելու պատերազմը, ուղղակի չգիտեին՝ ո՞ր ժամին, ո՞ր րոպեին, ո՞ր պահին էսկսվելու, բայց հաստատ գիտեին»,- նշել է տիկին Ասյան:

Ցորի զորամասի հրետանավորները պատերազմի թեժ կետերում են եղել՝ սկզբում Վազգենաշեն, հետոՋաբրայիլ, նենգ թշնամուն դիմակայել են անգամ Ֆիզուլի-Հադրութ հատվածի տարածքներում: Հադրութի միհատվածը թշնամու օկուպացնելուց հետո տղաները տեղայակվել էին Ջուվառլու կոչվող տարածքում, որտեղընկել են շրջափակման մեջ։ Մայրը խնդրել էր բջջային  կապից չօգտվել՝ միայն մեկ բառ ասել ու անջատել։Նարեկի վերջին զանգը տիկին Ասյան այս պահի պես է հիշում։ Հոկտեմբերի 10-ն էր՝ 9.20 րոպե։ Նարեկնասաց՝ դու միայն աղոթի մամ։

Հաջորդ օրն էլ Նարեկը սիրելիին է զանգարել՝ խնդրել է չքնել, մինչև ինքը կզանգահարի։ Կեսգիշերից Նարեկից լուր չեղավ։ Ընտանիքի անդամները դիմել են բոլորին՝ Նարեկի մասին լուր իմանալու համար թակել են բոլոր դռները։ Ադրբեջանական տեսանյութերում Նարեկը չկար։  Հույս ունեին՝ գերության մեջ կլինի։ Հետո են իմացել՝ դիվերսիա է եղել, ցորի տղերքը, որ չեն հասցրել փրկվել միասին կռիվ են տվել մինչև վերջին շունչը։

«Մերոնք են, չկրակե՛ք» հրամանը ճակատագրական էր ցորի տղաների համար։ Չէին սպասում, որ թշնամին կհարձակվի, իսկ հրամանատարությունը սխալ տեղեկություններ կհաղորդի։ Թշնամին արդեն շատ մոտ էր՝ 400 մետր։ Տղաներն ստիպված մոտակա մարտերի են բռնվել, օգնություն խնդրել ու մնացել անօգնական, չեն հանձնվել ու չեն փախչել։

«Էդ րոպեին որ իրենք տեսել են՝ փրկություն չկա, հրաման են տվել՝ ոնց կարող են դուրս գան էնտեղից։ Այդ ժամանակ ուշ էր։ Ո՞նց կարող էին դուրս գալ, սնայպեր էր աշխատում։ Շտաբի  պետը ու չորս զինվորսողալով հասցրել են իրենց մեքենան գցեն ու դուրս են եկել՝ մնացածը մնացել են մենակ՝ առանց որևէհրամանատարի ու սպայի, մենակ կռվել են, ոչ մեկ չի փրկվել։ Անգամ օգնություն են խնդրել՝ սպասեք, օգնություն կգա, բայց ոչ մի օգնություն չի եղել, որովհետև իմացել են, որ գնան, զոհվելու են՝ այդտեղթողնելով 18-20 տարեկան տղաներին»։

Պատերազմից մեկ տարի երկու ամիս հետո աճյուններն ու մասունքները ադրբեջանական կողմը փոխանցել է  հայկական կողմին։ Դեկտեմբերին լսեցին չարաբաստիկ լուրը՝ տղաներն էին։ ԴՆԹ փորձաքննությունները երկու անգամ են հաստատել՝ Նարեկն էր։ Ցորի տղաները մի դիրքում մինչև վերջ կռվել են, թշնամին նրանց մի փոսում էլ թաղեր էլ՝ չէր փոխանցելու աճյունները։ Երկարատեւ բանակցություններից հետո, ի վերջո, հերոսների մասունքները փոխանցվեցին, բայց մութ պատմության կծիկը մինչև վերջ այդպես էլ չի բացվել։

Որոնողական աշխատանքներին նաև հարազատներն են մասնակցել։ Ադրբեջանական կողմը թույլատրում էր ներկա գտնվել 30-40 րոպե։ Առաջին անգամ՝ աշխատանքները անարդյունք են եղել, երկրորդ անգամ մասունքներ են գտել՝ հողի տակ էին թաղել։ Երրորդ անգամ կրկին մասունքներ գտան՝ մոբի տղաներն էին։ 9 զինծառայողի հուղարկավորել էին, իսկ 11-ի մասին՝ տեղեկություն չկար մեկ տարուց ավելի։ Նոյեմբերին փոխանցած աճյունների ԴՆԹ փորձաքննության առաջին պատասխանը ստացել են դեկտեմբերի մեկին։  

Եղբայրական կռիվ տվեցին Ցորի տղաները, եղբայրաբար զոհվեցին։ Երդվել էին՝ եթե ապրել, ապա ապրել միասին, եթե մահ՝ էլի միասին։ Ցորի հերոսների հարազատներն էլ որդիների պես՝ միասին կռիվ տվեցին։ Որդիներին մեկ տարի ու երկու ամիս սպասելուց հետո նրանց միասնական էլ հրաժեշտ տվեցին։ Այդ օրը ևս աղավնիները ճախրում էին Եռաբլուրի երկնքում։

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California