Գագիկ Ծառուկյանի ամանորյա ուղերձը հայ ժողովրդին
POLITICSԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել․
Սիրելի' հայրենակիցներ, Սփյուռքի մեր շատ սիրելի՛ հայեր,
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Ամանորին սովորաբար մենք ամփոփում ենք նախորդ տարվա հաջողություններն ու ձեռքբերումները, և, ցավոք, նաև՝ կորուստներն ու հիասթափությունները: Միևնույն ժամանակ ծրագրում ենք նաև գալիք տարվա մեր նպատակներն ու դրանց իրագործման ուղիները: Եվ ուրեմն, թո՛ղ այդ նպատակները լինեն համահայկական, լինեն հօգուտ մեր հայրենիքի շենացման, լինեն ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման:
Բոլորիս մոտ թարմ է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված մեր հերոս եղբայրների հիշատակը: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին: Թո՛ղ նրանց ընտանիքներում այսուհետև միայն ավետիսներ հնչեն, և թող մեր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ:
Դիմավորում ենք նոր՝ 2022 թվականը, և ես առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել բոլոր այն հայ զինվորներին, որոնք հենց այս պահին խրամատում են դիմավորում Ամանորը՝ հսկելով մեր անդորրը:
Ես վստահ եմ, որ բոլորիս հավաքական ցանկությունը գալիք տարում մեկն է. ջերմությամբ ու բարությամբ լցվեն մեր օջախները և մեր հայրենիքը հզորանա ու բարգավաճի:
Ու թող Նոր տարին միայն բարօրություն և խաղաղություն բերի մեր Հայրենիքին ու մեր ընտանիքներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։
Աստված պահապան մեզ բոլորիս...
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



