Թուրքիան հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «լարվածությունը թուլացնելու» պատրաստակամության մասին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ Անկարան լրջորեն անհանգստացած է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությամբ և պատրաստ է դերակատարություն ունենալ իրավիճակի դեէսկալացիայի գործում։ Նրա խոսքերը մեջբերում է «Интерфакс»-ը։
Նրա խոսքով` «այս հարցում լարվածության նվազեցումը բխում է բոլորի շահերից»։
«Եթե կա դեր, որն այս ընթացքում Թուրքիան կարող է խաղալ այսպես կոչված` խելամիտ դիվանագիտության և արդյունավետ դիվանագիտական գործընթացի քաղաքականության իրականացման գործում, ապա, իհարկե, մեր նախագահը հաճույքով կիրականացնի դա»,- ասել է Քալինը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



