Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով

SOCIETY

ՀՀ կառավարությունը հաստատեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է կատարել փոփոխություն ՀՀ քաղաքացիներին տրամադրվող ոչ կենսաչափական տվյալներով անձնագրի, այն է՝ հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետներում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կառավարության նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշեց, որ որոշման ընդունման արդյունքում նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով: Նույնականացման քարտ ունեցող և նույնականացման քարտի համար դիմում ներկայացրած քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի ներկայումս գործող կարգի համաձայն, այն է`10  տարի վավերականության ժամկետով:

«Տվյալ որոշման փոփոխության նպատակն է խթանել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը, ինչպես նաև ոչ կենսաչափական տվյալներ պարունակող  անձնագրերը շրջանառությունից հնարավորինս կարճ ժամանակահատվածում դուրս բերելը: Այս առնչությամբ թույլ տվեք ասել, որ արդեն իսկ մեկնարկել են կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի նոր՝ առավել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքները: Դրա արդյունքում կունենանք քաղաքացիներին բարձր որակի ծառայություններ մատուցելու հնարավորություններով համակարգ: Խոսքս միայն անձնագրերի տպագրման և տրամադրման գործընթացին չի վերաբերում, այն շատ առավել գլոբալ նույնականացման և տեղեկատվական համակարգի մասին է, ինչն ապահովելու է ոչ միայն պետական կառույցներում քաղաքացիների նույնականացման խնդիրը, այլև ողջ տնտեսությունում»,-ասաց Արա Ֆիդանյանը՝ ընդգծելով, որ փորձելու են մեկ քայլ առաջ լինել տեխնոլոգիական լուծումների մատուցման, ինչու չէ նաև էլեկտրոնային անձնագրերի ներդրման առումով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով այս որոշումը, նշեց, որ այս քայլով փորձում են շարժվել տեխնոլոգիական լուծումներին, ժամանակակից պահանջներին համընթաց: Նա նկատեց, որ այսօր ՀՀ քաղաքացիների կողմից օգտագործվող անձանգրերը վաղուց զարգացած երկրներում չեն օգտագործվում:

«Առանց նորամուծության, երկրում հնարավոր չէ իրականացնել թվայնացում: Սկզբունքորեն կարելի է իրականացնել, սակայն այն չի օգտագործվի: Պետք է ընդգծել, որ այդ թվայնացումը պետք է մեր քաղաքացիներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ եթե չունենք թվայնացված նույնականացված կրիչ, ապա  դա նշանակում է, որ հանրային պետական ծառայություններն ինքնարժեքի մեջ թանկանում են:

«Անկախ նրանից, թե ոնց կմեկնաբանվի այս որոշումը, ինչ հաշվարկներ տակը կդրվի, հավատացեք, էական նշանակություն չունի: Կան բազմաթիվ ծառայություններ, որոնք պետք է թվայնացվեն ոչ միայն արդիական լինելու համար, այլև ինքնարժեքի, հանրային ռեսուրսը նվազ ծախսելու համար: Սա շատ հիմնավորված որոշում է, նույնիսկ փափուկ կանոն ենք մշակել»,-ասաց Մհեր Գրիգորյանը: 

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia