Պուտինը Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ:
Կրեմլի պաշտոնական կայքում նշվում է, որ Պուտինը շնորհավորանքներ է հղել նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
ՌԴ նախագահի կողմից շնորհավորանք ստացած պաշտոնաթող ղեկավարների թվում են նաև Սինձո Աբեն, Սիլվիո Բեռլուսկոնին, Ջորջ Բուշը, Ռոբերտ Քոչարյանը, Անգելա Մերկելը, Բենյամին Նեթանյահուն, Ռոմանո Պրոդին, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Ֆիյոնը, Տարյա Հալոնենը, թագավոր Խուան Կառլոս I-ը և Գերհարդ Շրյոդերը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



