Վրաստանում օտարերկրացի զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսն ընկել է ժայռից. կան զոհեր
INTERNATIONAL NEWSՎրաստանի Ժինվալի ջրամբարի մոտ օտարերկրացի զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսի ժայռից ընկնելու հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել, դեկտեմբերի 29-ին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն երեք մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել։ Երկուսը տեղում մահացել են, ևս մեկ տուժած մահացել է հիվանդանոցում։
Բոլոր ուղևորները եղել են Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր մեկնող զբոսաշրջիկներ։
Հեռուստաալիքը նշում է, որ զոհվածներն ու վիրավորները Մոլդովայի քաղաքացիներ են։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



