Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
INTERNATIONAL NEWSՎարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 29-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Աստղիկ Մելքոնյանի դիմումը՝
1. Աստղիկ Խաչատուրի Մելքոնյանին 2022 թվականի հունվարի 3-ից նշանակել վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-9-Ղ3-1)։
2. Աստղիկ Խաչատուրի Մելքոնյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,- նշվում է որոշման մեջ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



