«Հրապարակ».Ներքին զորքերում չորրորդ գումարտակ է ձեւավորվում
SOCIETYՈստիկանության աղբյուրներից տեղեկացանք, որ ներքին զորքերում չորրորդ գումարտակ է ձեւավորվում, որը, ըստ նախնական ինֆորմացիայի, պետք է ծառայություն իրականացնի, այսպես կոչված՝ բլոկ-պոստերում: Դա սահմանային ծառայություն է լինելու՝ ապաշրջափակման գործընթացից հետո տրանսպորտային հանգույցներում տեղակայված նոր մաքսակետերում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հաստիքացուցակը չի փոխվելու, նոր աշխատողներ չեն ներգրավելու, ներսում վերակազմակերպման արդյունքում են նոր գունդը համալրելու: Փաստորեն, ՊԵԿ մաքսավորներից բացի նաեւ ՆԶ հատուկ պատրաստվածության գնդի տղաներն են ներգրավվելու այդ աշխատանքներին, իսկ սա նշանակում է, որ իշխանությունն էլ է հասկանում, որ խաղաղության դարաշրջան ասվածը միֆ է:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



