Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


Հ1-ի «Լուրեր»-ն առավելագույն անտեսում է ՄԻՊ գործունեության լուսաբանումը. ՄԻՊ ուսումնասիրության արդյունքները

POLITICS

ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրության արդյունքներ է հրապարակել․ «Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը շարունակում է առավելագույն անտեսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, գործում է Պաշտպանի գործունեության եթեր հեռարձակելն առավելագույնը բացառելու սկզբունքով։

Այս խիստ դատապարտելի գործելաոճին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է դեռ 2021թ. մայիսի 6-ին՝ Ազգային ժողովում տարեկան հաղորդմանը նվիրված եզրափակիչ ելույթով։

Պաշտպանի այդ հայտարարության հիմքում էին ամիսների օբյեկտիվ մշտադիտարկման արդյունքներ։ ԱԺ-ի այդ ելույթից հետո հատկապես են սահմանափակվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանումները:

Հաշվի առնելով այս անթույլատրելի վիճակը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նոր մշտադիտարկում:

Փաստերը հաստատում են, որ պատկերն ավելի մտահոգիչ է, քան մայիսի 6-ից առաջ էր. խոսքը ՀՀ կառավարության հիմնադրած հեռուստաընկերության կողմից ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումն անտեսելու, Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված մարդու իրավունքները խախտող քաղաքականության մասին է:

2021թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 2-ի ժամանակահատվածում Youtube-ում հրապարակված «Լուրեր» բոլոր թողարկումների (10:00, 13:00, 15:00, 17:00, 19:00, 21:00, Օրը՝ 60 վայրկյանում) մշտադիտարկումը հաստատում է, որ լրջորեն խախտված է մարդկանց օբյեկտիվ ու բազմակողմանի ինֆորմացիայի տրամադրումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանման, այդ առումով մարդու իրավունքների խնդիրները հանրությանը ներկայացնելու և այլակարծությունը խթանելու տեսանկյունից։

Այս եզրահանգման հիմքում են շուրջ 5 ամիս տևած մշտադիտարկման արդյունքները, որոնցից մի քանիս օրինակ ներկայացնում ենք ստորև․

1) Նշված ժամանակահատվածում հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում, զինծառայողների բժշկական օգնության ու բնակարանային ապահովման, կանանց ու երեխաների իրավունքների, առողջապահական ու սոցիալական և այլ ոլորտներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ, ներկայացրել է լուծումների առաջարկներ, իրականացրել է կարծրատիպեր կոտրելուն ուղղված հանրային իրազեկման աշխատանքներ, որոնցից որևէ մեկը հանրությանը հասանելի չի դարձվել: Չեն պատրաստվել խնդիրները բազմակողմանի ներկայացնող տեսանյութեր։

2) 5 ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կամ աշխատակազմի ներկայացուցչի հետ որևէ անգամ որևէ թեմայով հարցազրույցի հրավեր «Լուրեր»-ից չի նախաձեռնվել։

Մարդու իրավունքներին վերաբերող հարցերում որևէ անգամ չի պարզվել, թե ինչ դիրքորոշում կամ գործունեության արդյունքներ ունի Մարդու իրավունքների պաշտպանը:

Սա կարևոր է հատկապես այն առումով, որ օրինակ, ՔԿՀ-ներում կամ հոգեբուժարաններում ուսումնասիրության բազմաթիվ հարցեր գտնվում են հենց Պաշտպանի ու նրա աշխատակազմի բացառիկ իրազեկման տիրույթում:

Միայն եզակի դեպքերում է, որ լուսաբանումն արվել է պաշտոնական հաղորդագրության ընդամենը ձևական վերարտադրմամբ։

3) Փոխարենը՝ միակողմանիորեն եթեր են հեռարձակվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններն անհիմն հերքող պետական մյուս մարմինների հաղորդագրությունները, բայց ինքնին բուն խնդիրների վերաբերյալ Պաշտպանի հաղորդագրություններին Հ1-ը որևէ անդրադարձ չի կատարել։

Օրինակ՝ եթեր են հեռարձակվել Պաշտպանության նախարարության հերքումները, անգամ Տեղ համայնքապետարանի հերքումը, բայց Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն այդպես էլ չի հրապարակվել ու նույնիսկ այն ճշտելու համար հարցում չի արվել։

4) Փաստերը վկայում են, որ հատկապես չեն լուսաբանվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությունները, որոնք ցույց են տալիս ադրբեջանական անօրինականությունները, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, հանրությանը չի ներկայացվում, թե ինչ լուծումներ է առաջարկում Մարդու իրավունքների պաշտպանը, այդ թվում՝ որպես Կառավարության տեսակետին այլընտրանք: Առավելագույն դեպքում տեղի ունենում է ձևական լուսաբանում «վազող տողով»:

Ադրբեջանական խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները հետևողականորեն չլուսաբանելն առավել դատապարտելի է, քանի որ այդ հայտարարություններն ուղղված են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը, մեր գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների ներկայության անօրինականությունը ցույց տալուն։

Իրավիճակները բազմաթիվ են․ օրինակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Սյունիքի մարզում փաստահավաք աշխատանքների, արձանագրված խնդիրների վերաբերյալ որևէ անդրադարձ չկա որևէ թողարկման ընթացքում։

Տեղի է ունեցել հակառակը՝ այդ օրերին եթեր են հեռարձակվել միակողմանի, սահմանային իրական վիճակը թաքցնող ու փաստերը խեղաթյուրող բազմաթիվ ռեպորտաժներ, որոնք հակադրվում են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը:

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է զգուշացրել, որ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, պարտավոր է հաշվի առնել, որ իր պատրաստած նյութերն արտահայտում են պետական մոտեցում. սա նաև նշանակում է, որ այդ նյութերը կարող են դառնալ ապացույց ՀՀ քաղաքացիների իրավունքների դեմ՝ հատկապես միջազգային ատյաններում: Եվ հակառակը՝ օբյեկտիվ լուսաբանումները կարող են դառնալ միջազգային ատյաններում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ապացույցներ:

5) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը լուսաբանելու առումով նույն պատկերն է նաև 1lurer.am կայքում։

Հանրային հեռուստաընկերության նկարագրված քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է տեղեկություններ ստանալու, երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին ծանոթ լինելու յուրաքանչյուրի իրավունքը: Մարդկանց օբյեկտիվ տեղեկություններ տրամադրելով է ձևավորվում քաղաքացիների վերահսկողությունը պետության նկատմամբ, որը ժողովրդավարության անկյունաքար է:

Հ1-ի «Լուրեր»-ի պահվածքից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում կա՛մ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն գոյություն չունի ընդհանրապես կա՛մ այն մատնված է տոտալ անգործության:

Սա էլ տանում է նրան, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չի լինում հասանելի հանրության լայն շերտերի համար՝ հատկապես մարզերում, ինչն էլ ուղղակիորեն կապված է հանրային վստահության և ճանաչելիության խաթարման հետ: Սա իր հերթին ուղղակիորեն բացասական է ազդում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր սահմանադրական առաքելությունն արդյունավետ կատարելու վրա՝ հաշվի առնելով, որ այդ առաքելությունը գլխավորապես իրացվում է հանրային հեղինակության ուժով, ու հետևաբար, որպես արտաքին գործոն, դա վտանգում է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելը: Լուսաբանման անտեսումը (արդեն տևական ժամանակ) հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում (օրինակ՝ հանրային իրազեկումներով ատելության խոսքի դեմ պայքարը և այլն): Այսինքն՝ ակնհայտ է, որ խոսքը Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելության խոչընդոտների մասին է: Ընդ որում, նկարագրվածն ուղղակիորեն կապված է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջազգային ակրեդիտացաիայի հետ:

Այսինքն՝ Հ1-ի այս քաղաքականությամբ ոտնահարվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված յուրաքանչյուրի իրավունքը, որ ենթակա չէ սահմանափակման որևէ պարագայում:

Նշվածը, հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ «Լուրեր» թողարկումն է ողջ երկրի տարածքով գլխավոր լուրեր մատուցողը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ու Արցախում: Այսինքն՝ խոսքը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների մասին է:

Այլ կերպ՝ նկարագրված քաղաքականությամբ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով Կառավարության կողմից հիմնադրված, ոտնահարում է նաև պետության պոզիտիվ պարտավորությունները, լուրջ վնասներ է հասցնում երկրում խոսքի ազատությանն ու ժողովրդավարության հիմքերին, ստեղծում է վտանգավոր նախադեպեր:

Հատուկ ենք նշում, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չունի հավակնություն ամեն օր, տարբեր թողարկումներով հայտնվել հեռուստաեթերում. խոսքն ինստիտուցիոնալ մոտեցման մասին է, այն մասին, որ անտեսված են մարդու իրավունքներին վերաբերող կարևորագույն խնդիրներ, ինչը դատապարտելի գործելաոճով տևական ժամանակ անում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը։ Հատուկ նշում ենք նաև, որ սույն հայտարարությունը վերաբերում է միայն Հ1-ի «Լուրեր» թողարկմանը, քանի որ այլ՝ ոչ լրատվական ֆորմատներում Պաշտպանի աշխատակազմը որոշակի համագործակցություն ունի:

Այսպիսով, հաշվի առնելով ողջ վերը շարադրվածը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեփական նախաձեռնությամբ սկսում է քննարկման վարույթ:

Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին ուղղված պաշտոնական հարցադրումներով պարզաբանումներ կպահանջվեն նշված հարցերի վերաբերյալ: Հարցերը կհիմնավորվեն ՀՀ Սահմանադրության, «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի, Հանրային հեռարձակողի խորհրդի կանոնադրության և մի շարք այլ իրավական ակտերի տեսանկյունից: Զուգահեռ, պաշտոնական հաղորդակցություն կնախաձեռնվի նաև միջազգային համապատասխան կառույցների հետ:

Մինչ այդ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է ապահովել Պաշտպանի գործունեության պատշաճ և օբյեկտիվ լուսաբանում:

Հատուկ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ անձամբ խոսել է միջազգային միջկառավարական ու հասարակական մի շարք կառույցների ղեկավարների հետ, ներկայացրել է մտահոգիչ իրավիճակը և պայմանավորվածության համաձայն՝ մշտադիտարկման արդյունքները կթարգմանվեն ու սույն հայտարարության հետ միասին կուղարկվեն նրանց:

Այս հարցերը լինելու են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հետևողական ուշադրության ներքո:

Այս անգամ կից հրապարակում ենք նաև ուսումնասիրության արդյունքները, որպեսզի հանրության համար ևս տեսանելի լինի ՀՀ կառավարության կողմից հիմնադրված Հանրային հեռուստաընկերության՝ Պաշտպանի գործունեությունն անտեսող, Սահմանադրությունն ու ՀՀ օրենսդրությունը խախտող լուսաբանման քաղաքականությունը՝։

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive