Քարդաշյանն ու Մեսսին ճանաչվել են 2015-ին Google-ում ամենաորոնված անձինք
LIFEBlognews.am-ը գրում է.
Time պարբերականը ներկայացրել է տարբեր երկրներում 2015 թվականի ընթացքում ամենից շատ որոնված անձանց վարկանիշը։ Պարբերականը ներկայացրել է ինտերակտիվ քարտեզ։
Ընդհանուր պատկերը վկայում է այն մասին, որ մարդիկ ամենից շատ հետաքրքրվել են The Keeping Up with the Kardashians ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանով և արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիով։ Նրանք եղել են 2015-ի ամենից շատ որոնված անձինք 20-ից ավելի երկրներում։ Որոնումների ժողովրդականությամբ նրանց զիջում է Քրիշտիանու Ռոնալդոն, ում որոնել են 21 երկրներում, Նիկի Մինաժին և Ռիհաննային փնտրել են, համապատասխանաբար, 13 և 11 երկրներում։
Հայաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում ամենից որոնված անձը Քիմ Քարդաշյանն է։ Մինչդեռ Վրաստանում մեծ հետաքրքրություն են դրսևորել Քրիշտիանու Ռոնալդոյի հանդեպ։
2015-ին որոնողական հսկայում Քարդաշյանին որոնել են ամենուր՝ Ֆրանսիայից մինչև Նոր Զելանդիա և ԱՄՆ։

1
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by A...
2
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact
3
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Yout...
4
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
5
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program



