Yerevan, 02.September.2026,
00
:
00
BREAKING


Օրվա ընթացքում Ձկներին կայցելեն ամենատարբեր մտքեր ու զգացմունքներ. Դեկտեմբերի 24-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Խոյերն այս օրվա համար կարող են ծրագրել ուղևորություններ, եռանդուն որոնումներ, ինտենսիվ ուսում: Գերազանց արդյունք կտա ակտիվ համագործակցությունը: Միևնույն ժամանակ, չարժե սահմանափակել ձեր անձնական մասնակցությունն ընդհանուր գործին: Նույնիսկ հաջողության դեպքում հնարավոր են որոշ կասկածներ: Առավել շատ կասկած կարող է առաջացնել իրավաբանական, հոգևոր կամ էթիկայի ոլորտի հարցը:

Ցուլ

Ցուլերի ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել գործնական կամ արդյունաբերական հարցերը, ուսումնական միջոցառումները, նպատակային գնումները: Որոշումների և արարքների վրա կազդի շրջակա մթնոլորտը կամ ուրիշի կարծիքը: Օրը հարմար է գործերի ակտիվացման համար: Գնումներից արժե նախապատվությունը տալ տեխնիկական, տեղեկատվական, խաղային նորություններին: Ծախսերն արժե նախապես հաշվարկել:

Երկվորյակ

Շատ Երկվորյակներ այսօր կհայտնվեն իրադարձությունների էպիկենտրոնում կամ ջերմ հետաքրքրություն կցուցաբերեն նորությունների նկատմամբ: Առավելագույն հաջողությունը սպասվում է սպորտի, բիզնեսի, տեխնիկայի և էլեկտրոնիկայի, առևտրական կամ միջնորդային գործունեության ոլորտներում: Զգալի փորձ կարող են ստանալ ուսանողներն ու դասախոսները: Բազմաթիվ տպավորություններ կպարգևեն ուղևորությունները, փորձերը, զանազան կապերը:

Խեցգետին

Իրադարձություններին մասնակցել անձամբ, թե հետևել դրանց կողքից, այսօր Խեցգետիններն իրենք են որոշում: Եթե հանգամանքները ձեզ ինքնաբերաբար դարձնում են այս կամ այն գործողության մասնակից, աստղերը խորհուրդ են տալիս հաշվի առնել հնարավորինս շատ նրբություններ: Օրը լիքը հետաքրքիր բաներ է խոստանում, եթե դուք սովորում եք, դասավանդում եք, գործունեության բերումով բազմազան կապեր եք պահպանում:

Առյուծ

Առյուծներին սպասվում է լավատեսության ներհոսք` կապված սահմանափակումների վերացման, հնարավորությունների ընդլայնման, տարբերակների առկայության հետ: Հիասթափության և շփոթվածության րոպեներն արագ կփոխվեն նոր դրական տպավորություններով: Եթե ամեն ինչ պատրաստ է, չարժե հետաձգել մտածած միջոցառումների իրականացումը: Կոլեկտիվ միջոցառմանը մասնակցությունը կարող է կապված լինել հավելյալ ծախսերի հետ:

Կույս

Կույսերի առջև օրը դնում է հետաքրքիր, բայց բարդ առաջադրանք: Բացառված չեն հավելյալ հնարավորությունները, պատահականության տարրերը, հնարավոր է անսպասելի օգնություն, բարոյական աջակցություն: Սակայն դա քիչ օգուտ կբերի, եթե չունեք հստակ ծրագիր և հոգևոր առանցք: Հստակ նպատակի բացակայության դեպքում կարող եք այս ու այն կողմ նետվել: Կարող եք անպատժելիության թյուր զգացողություն ունենալ, հավատալ խոչընդոտների վերացմանը կամ այլ պատրանքի:

Կշեռք

Կշեռքներն ընտրություն ունեն, սակայն դժվար թե ձգտեն զուգահեռ զբաղմունքների: Մի քանի տարբերակներից, ամենայն հավանականությամբ, կընտրեք մեկը: Օրը հեռանկարներ է բացում ուսման, ճանապարհորդության, հոգևոր աճի, աշխարհայացքի ընդլայնման հետ կապված գործերում: Գործնական հոգսերի հետ մեկտեղ հնարավոր է հետաքրքրություն բարեգործության, գաղափարների պաշտպանության և գովազդի նկատմամբ:

Կարիճ

Կարիճների հաջողությունները կախված են շրջապատից: Հուսալի գործընկերները, հին ընկերներն օրը կդարձնեն հետաքրքիր, արդյունավետ և անվտանգ: Եթե ձեր անձնական կողմնորոշիչները դեռ մշակման փուլում են, արժե ավելի զգույշ լինել ուղղության, ընկերախմբի, գործողությունների եղանակի ընտրության հարցերում: Կարող եք ներքաշվել կասկածելի գործի մեջ, սուտը ճշմարտության տեղ ընդունել: Հարմար օր է մարտավարության և գործնական շփման հնարքների մշակման համար:

Աղեղնավոր

Աղեղնավորների հաջողության բանալին հաղորդակցության հմտություններն են: Բացառված չէ, որ օրվա ընթացքում ստիպված լինեք տեսադաշտում պահել բազմատեսակ թեմաներ, երկխոսություն վարել տարբեր ճամբարների ներկայացուցիչների հետ: Օգուտ է խոստանում մասնակցությունը համաժողովին, հանրային բանավեճին կամ հարցազրույցին: Վեճում հաղթանակի համար անհրաժեշտ է ճկուն մարտավարություն:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին չի հաջողվի ամեն ինչում իդեալական կարգ հաստատել: Հնարավոր է քաոս աշխատավայրում, տարբեր աղբյուրներից տվյալների չհամակարգված ներհոսք: Հստակ ժամանակացույցից հրաժարվել կարող է ստիպել անհանգիստ մթնոլորտը, չնախատեսված դեպքը, ինչ-ինչ թարմացում: Ավելի լավ կընթանան ոգեշնչում, հետաքրքրասիրություն, շփում պահանջող գործերը: Եթե նոր վայրում եք հայտնվել կամ նոր աշխատանքի եք անցել, ձեր առաջադրանքը հարմարվելն է:

Ջրհոս

Ջրհոսներին սպասվում է հետաքրքիր գաղափարներով լի, աշխատանքային կամ ստեղծագործական վերելքով օր: Տհաճ անհանգստություններից շեղվելուն կօգնի հին հետաքրքրությունը կամ նոր հոբբին: Խիստ ժամկետացանկը հյուծիչ ազդեցություն կունենա, ազատ ռեժիմով ավելի շատ բանի կհանսեք: Հին մտահղացումներին կարող են ավելանալ նորերը` ոչ պակաս գրավիչ: Կարևոր է ժամանակավորապես հրաժարվել գրավիչ, սակայն խնդիրներով հղի տարբերակներից:

Ձկներ

Օրվա ընթացքում Ձկներին կայցելեն ամենատարբեր մտքեր ու զգացմունքներ: Բացառված չեն մտահոգությունները` կապված տան, ընտանիքի, կարիերայում կամ այլ նշանակալի ոլորտում փոփոխությունների հետ: Գույները կխտացնի առաջիկա տոների սպասումը: Որոշ երևակայություններ ներկայիս պայմաններում անիրագործելի կլինեն: Մտահոգիչ մտապատկերների հետևից ընկնելով` կարող եք բաց թողնել կարևոր դետալներ, այդ իսկ պատճառով` արժե ավելի հավաքված լինել: 
 

It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori