Իրանը դադարեցրել է Թուրքիայի հետ ցամաքային հաղորդակցությունը
INTERNATIONAL NEWSԻրանի կառավարությունը, հաշվի առնելով Կորոնավիրուս Covid-19-ի Omicron շտամով պայմանավորված իրադրությունը, որոշում է կայացրել դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Թուրքիայի հետ: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Այսպիսով՝ անորոշ ժամանակով դադարեցվել է երկու երկրների միջև ավտոճանապարհային կապը:
Այս մասին հայտարարել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Ըստ որոշման՝ Իրանի սահմանները 15 օրով փակ կլինեն նաև Անգլիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Նորվեգիայից ժամանող այցելուների համար։ Իրանը նաև երկարաձգել է Հարավային Աֆրիկայի և հարևան երկրներից ժամանողների նկատմամբ կիրառվող արգելքը:
Հիշեցնենք, որ շուրջ 131.000 մարդ Իրանում մահացել է Covid-19-ի պատճառով։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



