Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


«Երկիրը ժողովրդավարության ենթադրյալ բաստիոնից դարձել է տգիտության և իրավական բրեսպրեդելի բաստիոն». Ռոբերտ Քոչարյան

POLITICS

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ մի քանի կարևոր ոլորտների, իսկ հետո արդեն պատասխանեց լրագրողների տարաբնույթ հարցերին` արտաքին և ներքին քաղաքականություն, Արցախյան հակամարտություն, հայ-թուրքական հարաբերությունների տիրույթում տեղի ունեցող իրադարձություններ: Երկրորդ նախագահը նշում է` անվտանգության ոլորտում ոչ մի հարց այս տարվա ընթացքում չի բարելավվել: «Իշխանություններն ընդունում են, որ 40 հազար քկմ տարածք գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, իսկ իրականում չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ: GPS-ով սահմանագծումը բերեց նրան, որ ադրբեջանական զորքերը դիրքավորվել են իրենց ենթադրյալ սահմանի բերանով: Ստիպված ենք եղել հետ քաշվել 500 մետրից մինչև 1-1,5 կմ, որոշ տեղերում մի քիչ ավելի շատ: Սա կատարվել է ոչ միայն Վարդենիս-Արաքս ամբողջ հատվածում, այլ նաև Նախիջևանի հատվածում` դեռ մինչև պատերազմը: Այդ ամբողջ տարածքը` իրենց դիրքերից մինչև մեր դիրքերը, մեր կողմից չեն վերահսկվում: Այս տարվա ընթացքում կորցրել ենք կարևորագույն ճանապարհների օգտագործման հնարավորությունը: Տարվա ընթացքում ունեցել ենք մոտ 36 զոհ` այս թիվը կարող է տատանվել տարբեր աղբյուրներով, մոտ 30 վիրավոր և ավելի քան 30 նոր ռազմագերի: Տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար, սա ևս փաստ է: Բանակի բյուջեն այնպիսին չէ, որ հույս փայփայենք, թե հաջորդ տարվա ընթացքում մի շարք հարցեր լուծում են ստանալու, անհնար է ռազմական այս բյուջեով լուծել այսպիսի հարցեր: 2-3 դիրքի համար մարտական գործողությունների ժամանակ ունենալ 30-ից ավելի գերի խոսում է բանակում լրջագույն պրոբլեմների մասին: Ոչինչ կամ գրեթե ոչինչ չի արվել բանակի կորսված սպառազինության վերականգնման ուղղությամբ: Մինչ այսօր չի հրապարակվել զոհվածների ամբողջական թիվը, սա ուղղակի խայտառակություն է, պետք է ունենայինք հուշամատյան, որտեղ նշված կլինեին բոլորի կարճ կենսագրականները: Սա վերաբերմունք կլիներ նրանց և նրանց ընտանիքների նկատմամբ: Սա պետության պարտավորությունն էր, չի արվել, այդ պատճառով զոհերի հստակ թիվը չգիտենք, հնչում են տարբեր թվեր»,-ասում է Ռոբերտ Քոչարյանը:

Ընդգծում է` բոլորովին պատահական չէ, այդ մասին վկայում են հարցումները, որ մեր բնակչության 70-80 տոկոսը լուրջ մտահոգված է անվտանգության հարցերով: «Հետաքրքիր է, որ չգիտես բանակի մասին ում հարցեր տաս: Երեք Պաշտպանության նախարար մեկ տարում, ոչ մեկը պիտանի չէր այդ գործի համար, ԳՇ երկու պետ մեկ տարում, լուրեր են տարածվում, թե ԳՇ ներկայիս պետին ևս փոխելու են: Չի կարելի Պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել «նասկու» պես: Այս իշխանությունը շահագրգռված չէ ունենալ մարտունակ բանակ, որովհետև մարտունակ բանակի պարագայում մեր ժողովրդի պահանջն իշխանության նկատմամբ կլինի այլ, բայց ստեղծված է մի վիճակ, երբ սարսափը հնարավոր պատերազմի վերաբերյալ հնարավորություն է տալիս իշխանությանը գնալ քայլերի, որոնց ժողովուրդը երբեք թույլ չէր տա գնալ այլ պարագայում»,-նշում է ՀՀ երկրորդ նախագահը: Տնտեսության մասին: «2018 թ.-ին խոսվում էր կախարդական փայտիկի մասին: Պարզվեց, որ այն ոչ թե մեր տնտեսությունը մեծացնելու, մեր ժողովրդին հարստացնելու համար էր, այլ աղքատացնելու և տնտեսության ծավալները փոքրացնելու կախարդական փայտիկ էր: Պետական պարտքն անցել է 9 միլիարդի շեմը: Տասը տարի նախագահ եմ եղել, չեմ պատկերացնում, թե ինչ պետք է անես, որ ունենաս 9,6 տոկոս գնաճ: Կարիք ունենք տնտեսական լրիվ այլ աճի տեմպերի, հակառակ դեպքում մեր անվտանգային հարցերը որևէ կերպ հնարավորություն չենք ունենալու լուծել: Միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրերը, պարզվեց, որ սուտ է: Կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, մինչդեռ այս տարվա ընթացքում աղքատության թիվն աճել է, միայն սա բավարար է ասելու համար, որ ոչինչ չի արվել: Սրան զուգահեռ աճել է վերնախավի բարեկեցության մակարդակը»,-շեշտում է Ռ. Քոչարյանը: Հավելում է` Հայաստանը դադարել է լինել ժողովրդավար պետություն, քանի որ դադարել է լինել իրավական պետություն: «Այն ինչ կատարվեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ և դրանցից հետո ուղղակի մաստեր կլաս է իշխանությունից խելքը կորցրած բռնապետերի համար: Կիմ Չեն Ընը նախանձությունից կմեռներ: Դատախազությունն էլ դարձել է գունավոր իշխանափոխության պահապանը, ոչ թե Սահմանադրության և օրենսդրության: Դատախազությունը շատ բարդ հարաբերություններ ունի կամ իրավագիտության կամ խղճի հետ, գուցե երկուսի հետ միաժամանակ: Երկիրը ժողովրդավարության ենթադրյալ բաստիոնից դարձել է տգիտության և իրավական բրեսպրեդելի բաստիոն»,-ասում է նախագահը: Արցախի վերաբերյալ տարաբնույթ հարցեր հնչեցին, Ռ. Քոչարյանն արձագանքեց նաև Ղարաբաղը բանակցություններից դուրս թողնելու, իր իսկ խոսքերով, ծեծված թեմային. «Վերջին բովանդակային քննարկումը Մինսկի խմբի շրջանակներում եղել է 1996 թ.-ի հոկտեմբերին: Ես ԼՂ նախագահն էի: Դրանից հետո եղել է մեկ հանդիպում` 1997 թ.-ի ապրիլի մեկին, երբ ՀՀ վարչապետն էի: Ինչ է կատարվել այդ ընթացքում: Հունվարին համանախագահողները փոխվեցին, ստեղծվեց եռյակը` ՌԴ, Ֆրանսիա և ԱՄՆ: Համանախագահողները որոշեցին` անում են Մինսկի խմբի ձևաչափով նիստ, որի վերջին օրն իրենք հայտարարում են, որ անցնում են «չելնոկային» դիվանագիտության: Դրանից հետ համանախագահողները որպես այդպիսին Մինսկի խումբ չեն հավաքել: Հաջորդ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ ունեցել եմ 1999 թ.-ի ապրիլի մեկին: Դրանք փաստեր են: Իսկ «չելնոկային» դիվանագիտությանը Ղարաբաղը միշտ ակտիվ մասնակից է եղել: Եթե Հայաստանի իշխանությունները սրա մասին չգիտեն, ապա դա տիեզերական տգիտության գագաթնակետն է: Եթե թաքցնում են, ուրեմն սրիկայություն է»,-ընդգծում է ՀՀ 2-րդ նախագահը:

«Փաստը» հարց ուղղեց երկաթուղու վերագործարկման մասին: Բրյուսելյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դրա մասին որպես ձեռքբերում: Հարցին, թե որքանով է սա լավ կամ վատ, երբ, վարչապետի խոսքերով, երկաթուղիով հասանելիություն ենք ստանալու դեպի ՌԴ և Իրան, Ռ. Քոչարյանը այսպես արձագանքեց. «Ցավոք, մեր մամուլում չեմ տեսել որևէ փորձագիտական գնահատական այն մասին, թե այդ երկաթուղային, տրանսպորտային կոմունիկացիաների բացման պարագայում ինչ ենք շահում կամ կորցնում։ Այս պարագայում չունենալ նման ծրագրեր, նման գնահատականներ, որոնք հաշվարկի ենթարկվող բաներ են, ոչ մի լավ տեղ չի տանում։ Իսկ եթե իշխանությունները չունեն, ապա ինչ են բանակցում: Ամեն մի բանակցություն ենթադրում է՝ թուղթ ու գրիչը վեցնում ես և գրում առաջին քայլ՝ այս քայլերն անում ենք, ինչ ենք ստանում, ինչ ենք կորցնում, հետո փորձում ես բալանսավորել, թե այս քայլերի ընթացքում ինչ ես ստանում և ինչ ես կորցնում, հետո ավելի լայն շրջանակներում քննարկում ես և եթե շատ շահավետ է, նոր ժողովրդին հասանելի ես դարձնում այդ ամենը, ոչ թե մերկապարանոց, դատարկ անբովանդակային խոսակցություններ։ Ինչ վերաբերում է երկաթուղուն, առաջարկում են նայել քարտեզին։ Հայաստանն այնքան փոքր է, որ եթե հույս ենք դնում, որ այն տարանցիկ մեծ պոտենցիալ ունի, դա այդպես չէ։ Եվ չպետք է Հայաստանի տնտեսական զարգացումը կապենք տարանցիկության գործոնի հետ, դա կլինի կատարյալ հիմարություն: Հեշտ է շրջանցելը, լեռնային երկիր ենք, հարթավայրերով ճանապարհ կառուցելու հնարավորությունը միշտ էլ կա, ինչն ավելի էժան է: Մեզ ասում են`երկաթուղին Մեղրիով կգա Սադարակ, հետո Գյումրի: Նախիջևանից մինչև Իգդիր ուղիղ 84 կմ է` թուրքական երկաթուղային ցանցը միացնելու համար Նախիջևանին: Իրենք արդեն հայտարարել են, որ այդ երկաթուղին կառուցելու են: Սա նշանակում է, որ տարանցիկության տեսանկյունից ունենալու ենք 44-45 կմ Մեղրիով: Վերջ: Սա պարզ բան է, ընդամենը պետք է նայել քարտեզին»,-ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահը:

Լուսինե Առաքելյան

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive