Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Եթե փորձում ես ճանաչել Կոմիտասին, փորձում ես ճանաչել քո տեսակը. Վարդան Մկրտչյանը` «Վարդապետի լռությունը» ֆիլմի մասին

CULTURE

 Եթե փորձում ես ճանաչել Կոմիտասին, առաջին հերթին փորձում ես ճանաչել քո տեսակը և, ի վերջո, ինքդ քեզ:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Վիգեն Չալդրանյանի` Կոմիտասին նվիրված «Վարդապետի լռությունը» ֆիլմի դերասան, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

«Այն, ինչ ես պետք է անեի ֆիլմում, արել եմ: Ֆիլմի մեջ կտեսնեն և կգնահատեն: Ես մարմնավորել եմ գլխավոր հերոսին`Էդգար Նովենցին: Հետաքրքիր հայի տիպ, տեսակ, որը փորձում է մտնել, անցնել Կոմիտասի ճանապարհով, նրա կյանքով և ինչ-ինչ հարցեր գոնե իր համար բացահայտել: Այս է իմ կերպարը: Նա այդ ընթացքում հանդիպում է բավական հետաքրքիր երևույթների: Եթե շատ համառոտ լինեմ՝ սա ինքնաճանաչման մի փորձ է: Բայց այն կարելի է ավելի ընդհանրացնել. եթե փորձում ես ճանաչել Կոմիտասին, առաջին հերթին փորձում ես ճանաչել քո տեսակը, քո ազգը, քո ժողովրդին և, ի վերջո, ինքդ քեզ&raquo ;,-նշեց նա:

Ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող է և համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս: Նա սևեռված է Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման վրա: Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով` հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը:

 

Հարցին, թե հոգեբանորեն որքանով էր հեշտ կամ դժվար մարմնավորել հերոսին, Վարդան Մկրտչյանը պատասխանեց. «Անկեղծ ասած`չգիտեմ: Աշխատանքի մեջ նման տեսակի բաների մասին չեմ մտածում: Ես աշխատում եմ մինչև վերջ, ուժերիս ամբողջ լարումով, աշխատում եմ`հավատալով ռեժիսորին:  Աշխատում եմ, եթե ունեմ ասելիք, և չեմ կարող ասել, թե ինչքանով էր հեշտ կամ ինչքանով էր դժվար: Իմ գործն է եղել, որը սիրով եմ արել: Հեշտի ու դժվարի մասին չեմ մտածում»

Դերասանը խոստովանում է, որ կերպարը մարմնավորելու առաջարկն ստացել է շատ հետաքրքիր ձևով:

«Մենք Վիգեն Չալդրանյանի հետ մինչ այս մեր թատրոնում (Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոն-խմբ.) բեմադրել ենք «Համլետ»-ը, ես խաղացելեմ Համլետի դերը: Մեր ընդհանուր համագործակցությունն այդտեղից է սկսվել: Իսկ կոնկրետ այս դերի առաջարկը ստացել եմ հարսանիքիս օրը» ,-նշեց նա:

Վարդան Մկրտչյանի խոսքով` արվեստագետը միայն իր համար չէ ինչ-որ բան ստեղծում: «Այն, ինչ անում ես, անում ես ոչ միայն քեզ, այլև քո երկրի, ժողովրդի, հանրության համար, ովքեր պետք է նայեն, գնահատեն`հավանեն կամ չհավանեն: Ի վերջո անում ես և հանձնում ես: Ստեղծագործությունն ամեն արվեստագետի համար իր բնորոշումն ունի: Կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ,երբ ստեղծում է մի բան, նաև հանձնում է այն, բաց է թողնում՝ ճիշտ երեխայի նման: Միայն ուրախ կլինեմ, որ ֆիլմի ճանապարհը երկար, տևական լինի: Շատ անձնական ցանկություն է»,-հավելեց նա:

Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ Վիգեն Չալդրանյանի` Կոմիտասին նվիրված «Վարդապետի լռությունը» ֆիլմը դեկտեմբերի 25-ից այն հնարավոր կլինի դիտել մեծ էկրաններին:

«Իմ կադրում լինելու է մարդը՝ առանց համակարգչային քիմիկատային տեխնոլոգիաների: Ես փորձելու եմ հասկանալ, թե ով էր Կոմիտասը, և պիտի փորձեմ նրան երևան բերել ֆիլմում՝ որպես հայ ազգի խղճի: Նա իմ ազգի խիղճն է»,-«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր Վիգեն Չալդրանյանը:

Դրամայի սցենարի հեղինակը Վիգեն Չալդրանյանն է, մասնակցությամբ Ռուբեն Հովսեփյանի: Դերերում հանդես են գալիս Վարդան Մկրտչյանը, Անի Ղազարյանը, Արտո Խաչատուրյանը, Վաչե Շարաֆյանը և ուրիշներ: 
Ֆիլմում հնչում է Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ավետ Տերտերյանի երաժշտությունը: 
Կինոնկարի պրոդյուսերներն են Վիգեն Չալդրանյանը, Գևորգ Գևորգյանը, Կարեն Ղազարյանը: Գործադիր պրոդյուսերն է Սահականուշ Սահակյանը: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League