Yerevan, 13.November.2025,
00
:
00
BREAKING


«Ֆիլիպ Մորրիսի» սոցիալական ծրագրերը․ բացելով նոր էջ ու ստեղծելով արժանապատիվ ապագա

VIDEO

«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հետ համատեղ կազմակերպված միջոցառման շրջանակներում ներկայացրեց 2021 թվականին իր ֆինանսավորմամբ իրականացված սոցիալական պատասխանատվության 3 ծրագրերը։ Միջոցառմանը ներկա էին պետական ու մասնավոր, ինչպես նաև հասարակական ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ։

Իր բացման խոսքում «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» հաղորդակցության ու գիտական ներգրավման թիմերի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը նշեց, որ ժամանակակից աշխարհը լի է մարտահրավերներով, որոնք տնտեսության ոչ՛ պետական, ո՛չ մասնավոր ու ո՛չ էլ հասարակական հատվածը միայնակ առերեսել չեն կարող։

«Սա է պատճառը, որ ընկերությունը որդեգրել է հասարակության հետ ընդհանուր արժեքներ ստեղծելու ու մարտահրավերներ կիսելու քաղաքականություն։ Դժվար պահերին, իհարկե, կարելի է ոչինչ չանել։ Մենք, սակայն, այլ ուղի ենք ընտրել, որպեսզի բիզնես-հասարակություն-պետություն համագործակցության շղթայի շնորհիվ ունենանք ավելի լավ ապագա»։

Մասնակիցներին ողջունեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։ Նախարարն ընդգծեց, որ բիզնեսի տրամաբանությունն ու նպատակները հատկապես վերջին 20 տարիներին փոխվել են․ շահույթ ստանալը, եկամուտ ունենալը այլևս ինքնանպատակ չեն։

«Եթե մենք բիզնեսին միայն նայում ենք, որ հարկատու է ինքը և պարտավոր է դա անել, էդ դեպքում պետություններն էլ հաջողություն չեն ունենում, կառավարություններն էլ հաջողություն չեն ունենում։ Իսկ եթե դուք բիզնեսին նայում եք որպես գործընկեր, որն իր ռիսկի շնորհիվ բացի հարկ վճարելուց նաև պատրաստակամ է այլ հարցեր լուծել, սա ստացվում է այն գործընկերային հարաբերությունները, որի մասին մենք երազում ենք և որը մենք ուզում ենք ստեղծել։ Տվյալ դեպքում այսօրվա միջոցառումը այդ բովանդակությունն ունի ինձ համար, և սա էլի մի օրինակ է, թե ինչպես կարող է բիզնեսը առանց պետության միջամտության լուծել այնպիսի խնդիրներ, որ պետությունը չէր կարող լուծել»։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» արտաքին հարաբերությունների գծով կառավարիչ Վիկտորիա Պողոսյանի խոսքերով՝ սոցիալական պատասխանատվության ծրագրերը նպատակաուղղված են երկրի, տնտեսության ու բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։

«Այս տարի բավականին հետաքրքիր նախագծեր ենք ունեցել, որոնք միտված են եղել իրար կապել տեխնոլոգիական ու ոչ տեխնոլոգիական ոլորտները, մասնագիտական դասընթացների ու կողմնորոշման միջոցով նոր էջ բացել զորացրված երիտասարդների համար, ինչպես նաև օգնել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին իրենց իսկ աշխատանքի շնորհիվ ապրել ավելի լավ կյանքով»։

Ներկայացնելով «Հանուն բարեկեցիկ ապագայի» նախագիծը, «Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Տաթև Այրումյանը շեշտեց, որ տրամադրված օգնությունը մեկանգամյա չէր, այլ երկարաժամկետ և մարդկային կյանքի որակ փոխող․

«Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» հետ համագործակցության շրջանակում մենք օգնել ենք 45 ընտանիքի, ովքեր հայտնվել էին կյանքի դժվարին իրավիճակներում, աղքատ էին կամ ծայրահեղ աղքատ, և այս ծրագրում ընդգրկված ընտանիքները, բոլորը՝ առանց բացառության, այսօր հստակ ունեն իրենց գործը, ունեն կայուն եկամուտ և կարողանում են բացառապես իրենց աշխատանքի միջոցով հաղթահարել կամ լուծել իրենց ընտանիքի խնդիրները»։

Մեկ այլ՝ «Նոր էջ» նախագծի շրջանակներում մարտական գործողություններին մասնակցած հայ երիտասարդները հնարավորություն են ստացել վերադառնալ բնականոն կյանքի։ Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը նախագիծը ներկայացնելիս նշեց․

«Անցկացվել են մասնագիտական հարցազրույցներ՝ հասկանալու համար, թե ինչ գիտեն, ինչ հմտություններ ունեն ու ինչ են ընդհանրապես այս կյանքում ուզում զորացրված երիտասարդները։ Հետագայում առկա տվյալների հիման վրա կազմակերպվել ու իրականացվել են համապատասխան հմտությունների ու գիտելիքների զարգացման դասընթացներ։ Դրանց նպատակն էր օգնել երիտասարդներին, որ վերաիմաստավորեն իրենց մասնագիտական կյանքն ու վերադառնան աշխատաշուկա։ Ի սկզբանե մենք սահմանել էինք նշաձող՝ 1000 երիտասարդ, 500 ընկերություն, 100-ից ավել դասընթացավարներ: Պետք է փաստեմ, որ մենք մեր նշաձողը գերակատարել ենք։

Մենք համարում ենք, որ ծրագիրը հաջողված է, բայց ոչ ավարտված։ Միանշանակ շարունակելու ենք այս ծրագիրը»։
Սոցիալական պատասխանատվության երրորդ ծրագրի իմաստը տեխնոլոգիական ու ոչ տեխնոլոգիական ոլորտները իրար կապելն էր, Հայաստանի տնտեսության համար կարևոր ոլորտներում տեխնոլոգիական գաղափարների ու լուծումերի կիրառման շնորհիվ որակական զարգացման հասնելը։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագծի ղեկավար Արթուր Փոքրիկյանը պատմեց․

«Բացի տեղեկատվական տեխնոլոգիաներից, Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը նաև այլ ավանդական ոլորտներն են։ Որպեսզի տնտեսությունը կարողանանք տեղափոխել այլ հարթակ, շատ կարևոր է որոշակի բալանսավորում ունենալ տեխնոլոգիական ու ոչ տեխնոլոգիական ոլորտների մեջ՝ հնարավորություն տալ տեխնոլոգիաներին ներթափանցել ավանդական տնտեսության ճյուղեր և փոխել իրավիճակ՝ էապես բարձրացնելով արդյունավետությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում ունեցանք 117 փայլուն գաղափար, 25 հաղթող թիմ, որոնցից 9-ը շրջաններից էին»։

«Ֆիլիպ Մորրիսի» կողմից մարդկանց կյանքն ու տնտեսության ոլորտները վերափոխող նախագծերին օժանդակելը պատահական չէ։ Ընկերությունը ինքն էլ անցնում է վերափոխման ներքին գործընթացներով․ բոլոր այն չափահաս ծխողների համար, ովքեր չեն պատրաստվում հրաժարվել սիգարետից, «Ֆիլիպ Մորրիսը» մշակում է այլընտրանք։ Իր խոսքում ընկերության գլխավոր կառավարիչ Միհաել Սոլթերը կոչ արեց մեկընդմիշտ հրաժարվել սիգարետից․

«Բոլորին էլ արդեն հայտնի է, որ սիգարետ ծխելը վնասակար է։ Եվ իմ հստակ համոզմունքն է, որ դուք երբեք չպետք է սկսեք ծխել․ մի մտածեք այդ մասին անգամ։ Եթե ծխում եք, հենց այսօր սիգարետը դեն նետեք ու թողեք։ Դա ամենալավ որոշումն է, որ կարող եք կայացնել ձեր կյանքում։ Միևնույն ժամանակ, մենք հստակ գիտակցում ենք, որ չափահաս շատ ծխողներ կորոշեն չհրաժարվել սիգարետից, և հենց նրանց է, որ պետք է ավելի լավ այլընտրանք առաջարկել։ Սա է պատճառը, որ մենք շարունակում ենք ներդրումներ կատարել վերափոխման մեջ»։

Նոր սերնդի տեխնոլոգիական արտադրանքը ստեղծելու և գիտականորեն գնահատելու համար ընկերությունը համաշխարհ«ային մակարդակով ներդրել է մոտ 8 մլրդ ԱՄՆ դոլար։ Հայաստանում էլ 2018 թվականին բացվել է «Ֆիլիպ Մորրիսի» թվով երրորդ գիտահետազոտական կենտրոնը՝ Շվեյցարիայից ու Սինգապուրից հետո։ Մոտ 10 միլիոն դոլարի ներդրում է կատարվել՝ ներառյալ Պոլիտեխնիկական համալսարանի տարածքում կենտրոնի շենքը հիմնովին վերանորոգելու, ինչպես նաև գիտության ոլորտում հայ ուսանողներին ու ասպիրանտներին կրթաթոշակներ տրամադրելու, ինչպես նաև գիտական խմբերին աջակցելու ուղղությամբ։ Հատկանշական է, որ գիտական ոլորտները, որոնք Հայաստանում խթանում է «Ֆիլիպ Մորրիսը», ծխախոտային արդյունաբերության հետ կապ չունեն․ թիրախավորված են տվյալների գիտությունը, նյութաբանությունը, ինժեներությունը և մի շարք այլ ոլորտներ։ Սա նույնպես պատահական ընտրություն չէ, քանի որ «Ֆիլիպ Մորրիսը» որդեգրել է նոր քաղաքականություն․ բիզնեսը զարգացնել նիկոտինի հետ ոչ մի կապ չունեցող մի շարք ուղղություններում։

Այս առիթով Միհաել Սոլթերը հավելեց․

«Ֆիլիպ Մորրիսը» որոշել է արագացնել իր փոխակերպումը, ուստի այս տարի մենք մտանք դեղագործական ոլորտ։ Գուցե դուք հարցնեք՝ ինչպես կարող է «Ֆիլիպ Մորրիսի» նման ընկերությունը մտնել դեղագործական ոլորտ։ Բանն այն է, որ մենք այս տարի այնպիսի ընկերություններ ձեռք բերեցինք, ինչպիսիք են Ֆերտին Ֆարման ու Վեկտուրան, ինչը կարագացնի մեր բիզնեսի փոխակերպումը դեպի առանց ծխախոտի ու առանց նիկոտինի ուղղություններ։ Մինչև 2025 թվականը մենք համաշխարհային մակարդակով նշաձող ենք սահմանել՝ նիկոտինի հետ ոչ մի առնչություն չունեցող բիզնեսի ուղղություններով ապահովել 1 մլրդ դոլարի զուտ շահույթ»։

Ընկերության փոխակերպումից կարող են շահել ոչ միայն սպառողները, այլև հասարակությունը, քանի որ մշակվող տեխնոլոգիաները կարող են օգտագործվել կյանքի ամենատարբեր ոլորտներում՝ վնասակար երևույթների ազդեցությունը նվազեցնելու համատեքստում։ Այս առիթով ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը նշեց, որ մարդկությունը 18-րդ, 19-րդ դարում էկոլոգիական ու առողջապահական խնդիրների մասին չէր մտածում։ Ժամանակի պարզվեց, որ էկոլոգիական խնդիրներ կան, առողջական խնդիրներ կան։

«Երբ նավթ են արդյունահանել, ոչ ոք չի մտածել, որ ամբողջ շրջակա միջավայրը կամ բնությունը պետք է աղտոտվի կամ վնաս հասցվի։ Մարդկանց պետք էր նավթ։ Հիմա երբ խոսում ենք, ասենք, չիպերի արտադրության մասին, ինչ-որ մի կոմպոնենտ շատ վտանգավոր է։ Էդ շատ վտանգավորը պետք է նվազեցնենք։ Երկրի համար կարևոր է՝ ինչպես կարելի է բարձր տեխնոլոգիաները օգտագործել առողջության համար ամենավտանգավոր երևույթները մեկուսացնելու կամ նվազեցնելու, պակասեցնելու առումով։ Ես չեմ ծխում, չեմ ծխել, հիմա ինձ համարում եմ ծխողների իրավունքները պաշտպանող անձնավորություն, որովհետև կյանքում իմ սկզբունքը այն չէ, որ արգելելով արդյունքի հասնենք։ Հիմա «Ֆիլիպ Մորրիսի» այս տեխնոլոգիական նորամուծությունները, կարծում եմ, հենց դրան են ուղղված, որ ինքը այլընտրանք է առաջարկում բոլոր բնագավառներում»։

Բացի տեխնոլոգիական փոխակերպումից, «Ֆիլիպ Մորրիսը» փոխակերպում է նաև բիզնես համայնքը՝ բերելով նոր մշակույթ։ Արդեն երրորդ տարին է, ինչ ընկերությունը Հայաստանում արժանանում է Լավագույն գործատու հավաստագրմանը, ինչը վկայում է մարդկային ռեսուրսների ոլորտում կիրառվող առաջադեմ փորձի ու մարդակենտրոն կառավարման մասին։ «Ֆիլիպ Մորրիսը» միակ ընկերությունն է, որ համաշխարհային մակարդակով արժանացել է հավասար վարձատրման հավաստագրին։ Հավաստագրումը ևս մեկ անգամ հաստատում է ընկերության պատրաստակամությունը աշխատավայրում ապահովել հավասար պայմաններ և կարևոր հենք է ներառական ու գենդերային իմաստով հավասարակշռված միջավայր ձևավորելու ճանապարհին: Շրջակա միջավայրի վրա մեր ազդեցությունը նվազեցնելու նպատակով ընկերությունը վերջին 5 տարիների ընթացքում համաշխարհային մակարդակով կրճատել է ջրի սպառումը 25%-ով, ինչպես նաև կրճատել է ածխաթթու գազի արտանետումները գրեթե 39%-ով` նպատակ ունենալով մինչև 2030 թվականը ապահովել առանց ածխաթթու գազի արտազատման արտադրություն։ Կարևոր է նշել նաև, որ «Ֆիլիպ Մորրիսը» վերամշակում է իր կողմից առաջացրած թափոնների 84%-ը, ինչով նույնպես ձևավորում է պատասխանատու արտադրության նոր մշակույթ։

Նյութի աղբյուր՝ Shantnews.am
 
Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population "You Choose the Destination": New Promotion for AraratBank Mastercard World Travel CardholdersYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security System