Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում. Չավուշօղլու
INTERNATIONAL NEWSՀայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը հարաբերությունների կարգավորման հարցով տեղի կունենա Մոսկվայում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Հուսով ենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակում»,- ասել է Չավուշօղլուն:
Նա հավելել է, որ ավիաչվերթները Ստամբուլի և Երևանի միջև կբացվեն առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ Թուրքիան հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԱՄՆ-ում իր նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը ներկայացնելու է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



