«Մեր խմբակցության անդամները երկրից դուրս գալու հնարավորություն չունեն». Ռոբերտ Քոչարյան
VIDEO«Իրականության մեջ մի զգալի մասի համար այդ մասնակցության ճանապարհը փակ է այս իշխանության կողմից: Երբ Սեյրան Օհանյանը չի կարող մեկնել մասնակցելու ՀԱՊԿ-ի խորհրդարանական միջոցառումներին, թույլ չեն տալիս, քննիչը համաձայնություն չի տալիս... Եւ ինչ արել ենք, արել ենք ստիպելու համար այս իշխանությանը գնալ մի շատ պարզ տրամաբանական քայլի՝ հանել այդ բոլոր արգելքները «Հայաստան» դաշինքի պատգամավորների համար: Այո, մեր պատգամավորները կարող են օգտագործել այդ ամբիոնները մեր ազգային շահերի պաշտպանության համար: Իրենց մակարդակով մեր խմբակցության ամեն մի պատգամավոր էն մյուս ֆրակցիայի առնվազն 4-5 պատգամավորի հնարավորությունն ունի և շատ ավելի արդյունավետ կարող է լինել դրսի աշխատանքում: Ունենալ երկու սորտի պատգամավոր, մեկին կարելի է գնալ, մյուսին՝ ոչ, դա անընդունելի է»,- նշեց երկրորդ նախագահը:




















































