ՌԴ-ում չորս հոգանոց ընտանիք է սպանված հայտնաբերվել բնակարանում
INTERNATIONAL NEWSՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Կանսկ քաղաքում 4 հոգուց կազմված ընտանիքի են մահացած հայտնաբերել, այդ թվում՝ երկու երեխայի: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
«Դեպքի վայրում՝ բնակարանում, հայտնաբերվել են տղամարդու, կնոջ և երկու անչափահաս երեխայի մարմին՝ առանց կյանքի նշանների՝ մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վիրավորումներով»,- հայտնել է գործակալության աղբյուրը:
Երկրի ՆԳՆ շրջանային վարչության տվյալներով՝ հերթապահ մասին է դիմել տան տիրուհին, որն այն վարձով էր տվել: Հայտնաբերված մարմինները պատկանում են 1983 և 1986 թվականներին ծնված ամուսիններին ու 2010 և 2014 թվականներին ծնված երեխաներին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



