Խուդյակովի փողոցում այրվել է փայտե ավտոտնակ և ներսում կայանած ավտոմեքենան
SOCIETYԴեկտեմբերի 27-ին, ժամը 02:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դանիել Վարուժան թաղամասի թիվ 4 շենքի մոտակայքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խուդյակովի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկին կից ավտոտնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։16-ին, մարվել՝ 03։46-ին։ Այրվել են փայտե ավտոտնակը (30 քմ) և ներսում կայանած «LADA 21010» մակնիշի ավտոմեքենան:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



