Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


2018 թվականը «շարունակվում» է. կորսված հնարավորությունների հերթական տարին․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

2021 թվականը մոտենում է իր ավարտին, և ժամանակն է ամփոփելու, թե ինչպիսին էր իրավիճակը տարվա սկզբին, և ինչ ունենք հիմա, որի արդյունքում էլ կնախանշվեն հաջորդ տարվա սպասումներն ու անելիքները։ Արցախյան պատերազմի ծանր հետևանքները շարունակվեցին ողջ տարվա ընթացքում։ Սակայն, եթե տարվա սկզբին որոշակի սպասելիքներ կային, թե Հայաստանը կարող է դուրս գալ կապիտուլ յացիայի շոկից ու քիչ թե շատ վերականգնել իր դիրքերը, ապա դրանք տարվա ընթացքում ուղղակիորեն հօդս ցնդեցին։ Եվ պատահական չէ, որ 2021 թվականին ականատես եղանք բուռն ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրադարձությունների։ Նախ՝ պատերազմի արդյունքներով ու արտաքին և ներքին մարտահրավերներով պայմանավորված՝ երկրում ստեղծվեց ներքաղաքական ճգնաժամ։

Մինչ այդ՝ դեռևս 2020 թվականի նոյեմբերին, Փաշինյանը հրապարակել էր քայլերի վեցամսյա ճանապարհային քարտեզ, որի արդյունքում հունիսին պետք է վերջինս հաշվետվությամբ հանդես գար հանրության առաջ, և, ըստ այդմ, որոշվեին հետագա անելիքները։ Սակայն տարվա առաջին ամիսներին արդեն պարզ էր, որ Փաշինյանի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզը տապալված է։ Հայաստանի անվտանգային և տնտեսական ներուժի վերականգնման խնդիրը շարունակում է մնալ օդում կախված, իսկ որոշ հարցեր, օրինակ՝ Ադրբեջանում պահվող գերիների հարցը, անգամ մինչև հիմա ամբողջովին լուծված չեն։

Թերևս ճանապարհային քարտեզում նախանշված անելիքների ձախողումը գիտակցում էին նաև իշխանությունները, դրա համար էլ նրանք չսպասեցին, որ վեց ամիսն անցնի ու հունիսին հաշվետվություն ներկայացնեն հանրությանը։ Արդեն իսկ մարտին Փաշինյանն ազդարարեց, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Կարելի է կռահել, թե ինչու իշխանությունները որոշեցին հապշտապ ընտրություններ կազմակերպել. ժամանակն աշխատում էր ի վնաս իրենց։ Եթե հունիսի փոխարեն ընտրություններն անցկացվեին ավելի ուշ, պատկերը լիովին այլ էր լինելու։ Եվ չնայած վարչական ռեսուրսների չարաշահման, ատելության մթնոլորտի բորբոքման ու կապիտուլ յացիայի ու դրա հետևանքների պատասխանատվության բեռը այլոց՝ մասնավորապես նախկինների վրա բարդելու ֆոնին իշխող ուժին հաջողվեց հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերարտադրվել, այնուամենայնիվ, դրան հաջորդած ՏԻՄ ընտրություններն այլ արդյունքներ ցույց տվեցին։ Նույնիսկ տարբեր իշխանական լծակների, վարչական ռեսուրսների կիրառման ու քաղաքական ճնշումների պայմաններում իշխանություններին այդպես էլ չհաջողվեց մի շարք առանցքային համայնքներում հաղթանակ տանել։

Եվ տեղական ընտրությունները պարզ դարձրին, որ իշխանություններն այլևս ժողովրդի վստահությունը չեն վայելում։ Այսպիսի իրավիճակը կապված է նաև խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Վերարտադրվելուց հետո իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք ընդունակ չեն հաղթահարել երկրի առաջ ծառացած մարտահրավերները։ Անցնող տարվա ընթացքում նույնիսկ այնպիսի իրավիճակների բախվեցինք, որ Հայաստանն ի վիճակի չեղավ լուծել պետության համար ամենաառանցքային նշանակության խնդիրները՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության ապահովումը։ Եթե մայիսին ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մասում ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք, ապա Փաշինյանի վերարտադրությունից հետո հակառակորդն ավելի սանձարձակ դարձավ՝ դիմելով նորանոր սադրանքների և ՀՀ ինքնիշխան տարածքում խորանալու քայլեր ձեռնարկելով։

Իսկ Փաշինյանի այն հավաստիացումները, թե Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իրական կյանքում իրենց արտացոլումը չգտան։ Եվ եթե տարվա սկզբին ինչ-որ հույսեր կային, թե Արցախի շուրջ ստեղծված միջավայրը տարբեր քայլերի միջոցով հնարավոր է բարելավել, ապա այդ ակնկալիքները նույնպես չիրականացան, քանի որ հակառակորդը պարբերաբար սադրանքների է դիմում նաև Արցախի ուղղությամբ և փորձում վախի մթնոլորտ սերմանել արցախահայության շրջանում։ Ու այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանը ոչ միայն փակված է համարում Արցախյան հիմնախնդիրը, այլև նոր օրակարգ է առաջ մղում, որը վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ Եվ չնայած հաստատված զինադադարը շատ փխրուն է, ու նոր պատերազմի վտանգը չի վերացել, ՀՀ իշխանությունները շտապում են հանրությանն զբաղեցնել խաղաղության դարաշրջան բացելու իրենց օրակարգով։ Փաստացի, խաղաղության կարգախոսների ներքո իշխանությունները երկիրը դեպի փակուղի ու նոր աղետի են տանում, քանի որ, ըստ էության, մեկ տարվա ընթացքում ձեռքբերումներ չկան, իսկ անվտանգային համակարգը քարուքանդ վիճակում է։

Այնինչ, մեկ տարին բավական էր զինված ուժերում որոշակի թիրախային բարեփոխումներ իրականացնելու և նոր սպառազինություններ ձեռք բերելու համար, բայց անվտանգային ոլորտում միակ հաստատուն երևույթը տևական քաոսն է։ Այսպիսի իրադրությունը, հավանաբար, ձեռնտու է իշխանություններին, որպեսզի պարտության ու ձախողումների մեղքը հնարավոր լինի ցանկացած պահի բարդել բանակի վրա։ Պետության դիրքերի վերականգնման տեսանկյունից շատ կարևոր է նաև սոցիալտնտեսական իրավիճակի բարելավումը, բայց տնտեսական աճի ցուցանիշները բավարար չեն։ Մեկ տարվա ընթացքում հնարավոր չեղավ նույնիսկ հասնել նախահամաճարակային ցուցանիշներին, և դեռ վաղ է խոսել տնտեսության վերականգնման նույնիսկ հույսի մասին։

Փաստացի չկան նոր տնտեսական նախաձեռնություններ, բիզնես գործունեությունը խթանելուն ուղղված ծրագրեր, իսկ տնտեսության մեջ ֆինանսական ներարկումները և ներդրումները չնչին մակարդակի վրա են։ Հայաստանում տնտեսական կայունությունն ապահովվում է միայն արտաքին պարտքի հաշվին, իսկ տնտեսության զարգացման հեռանկարը կապվում է սահմանների բացման հետ, որի դրական կողմերը խելագարության աստիճան չափազանցված են։ Եվ եթե ընդհանուր առմամբ ի մի բերենք հիմնական զարգացումները, ապա անցնող 2021 թվականը կարելի է բնորոշել որպես կորսված հնարավորությունների հերթական տարի։ Եվ գործող իշխանությունների պաշտոնավարման պարագայում նույնն է սպասվում նաև գալիք տարում։ Միակ հույսն այս իշխանությունների օրոք կարող է մեկը լինել՝ գոնե ավելի վատ չլինի...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive