Գերեվարված ադրբեջանցիները վերադարձվել են առանց նախապայմանների․ Նիկոլ Փաշինյան
POLITICSՎարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ օրեր առաջ գերեվարված ադրբեջանցիները վերադարձվել են առանց նախապայմանների։
«Որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց սակարկություններով ենք զբաղված։ Մեր դիրքորոշմամբ մենք ի ցույց ենք դրել մեր հավատարմությունը միջազգային նորմերին և կանոններին»,-նշեց Փաշինյանը։
Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



