2021-ին մենք ընտրեցինք Հուդային և այս խարանը պետք է մաքրենք մեր ճակատից. Արմեն Աշոտյան
BLOGԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
2021 թվականն ամենաամոթալի տարին էր մեզ համար՝ կրտած ցլի տարի, նվազագույն ինքնիշխանության և առավելագույն անբարոյականության տարի, երբ իր ժողովրդին պարտություն բերած, իր ժողովրդին դավաճանած ղեկավարը վերարտադրվեց:
2021-ին մենք ընտրեցինք Հուդային և այս խարանը պետք է մաքրենք մեր ճակատից:
Հայաստանը երբեք այսքան խղճուկ չի եղել արտաքին քաղաքականության մեջ, այսքան խղճուկ ՝ տարածաշրջանում և երբեք չի եղել աշխարհի հզորների սեղաններին պորտապար պարող դերակատար:
Այսօր մեր պետականությունը Նիկոլ Փաշինյանի պատճառով վերածվել է թեթևաբարո մի կնոջ, ով տալիս է բոլորին ինչ ուզում են և չի ստանում ոչինչ:
Մենք այնպիսի ժողովուրդ ենք դարձել, որ չկարողացավ պատժել իր զավակներին սպանած դավաճանին, չկարողացավ հետ բերել գերիներին, չկարողացավ հողին հանձնել իր բոլոր հերոսներին: Սա մի տարի էր, որտեղ մեր ամենախոշոր դիվանագիտական ձեռքբերումը 106 ոչխարի հետբերումն էր:
Պետք է խոսել և խոսել փաստերով:
Տարին ամփոփում ենք ՝ ունենալով քաղաքական բանտարկյալներ:
2022-ը կարող է լինել տարի, երբ այս ազատ անկումը, որի մեջ հայտնվել ենք ՝ դադարի:
Պատասխանատվությունը քաղաքական, մտավորական վերնախավինն է ՝ մոբիլիզացնել մարդկանց, ոգևորել ու բացել նրանց աչքերը:
Մեր ազգի երակները ներարկվող այս կեղծ լավատեսությունը մի ճոխություն է, որ թույլ տալ մեզ չենք կարող:
2022-ը կարող է լինել լավ տարի, եթե չմոռանանք մեր ցավերը և այդ ցավերը վերածենք գործողությունների:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



