«Հրապարակ».Սիմիդյանի զոքանչն էլ, փաստորեն, մերժեց ՔՊ-ին
POLITICSԴեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին Նաիրի խոշորացված համայնքում առաջադրվել էր նաեւ Եղվարդի 22 տարվա համայնքապետ Նորայր Սարգսյանը։ Նա առաջադրվել էր շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանի զոքանչի՝ Լյուդմիլա Սարգսյանի Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ցուցակով։ ՔՊ-ն եւս այստեղ ուներ թեկնածու։ Քվեարկության մասնակիցների 43,81%-ն իր ձայնը տվել էր Նորայր Սարգսյանին, 28,63 %-ը՝ ՔՊ-ին, «Հանրապետությունը»10,21 % էր ստացել, «Իմ հզոր համայնքը»՝ 7,67 %, ՀՅԴ-ն՝ 4,52 %։ Չնայած իշխանությունն ամեն ինչ անում էր, որ կրկնվեր Գյումրու սցենարը, սակայն Նորայր Սարգսյանը դեկտեմբերի 20-ին ՀՅԴ-ի ու «Հզոր համայնքի» աջակցությամբ 8-րդ անգամ ընտրվել է համայնքի ղեկավար։ Սիմիդյանի զոքանչն էլ, փաստորեն, մերժեց ՔՊ-ին կամ չկարողացավ օգնել։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



