22-ամերիկուհու օրգանիզմում խանգարումներ են ի հայտ եկել քաղցկեղի դեմ բուժվելուց հետո. այժմ նա 8-ամյա աղջկա տեսք ունի (լուսանկարներ, տեսանյութ)
LIFEԳլխուղեղի քաղցկեղը հաղթահարելուց հետո 22-ամյա Շոնա Ռաեի աճը կանգնել է, և այժմ նա 8-ամյա աղջկա մարմին:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, աղջկա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, երբ նա ընդամենը 6 ամսական է եղել: Այն ժամանակ նա քիմիաթերապիա է անցել, որի շնորհիվ ողջ է մնացել: Սակայն բուժումն ազդել է ամերիկուհու մակուղեղի գեղձերի վրա՝ կանգնեցնելով հասակի աճը:
Նշվում է, որ հստակ ապացույց չկա, թե հենց քիմիաթերապիան է ազդել օրգանիզմի աճի վրա, թեև քաղցկեղի դեմ բուժումը երբեմն էնդոկրին խանգարումներ է առաջացնում հիվանդների մոտ:
Շոնան մասնակցել է հեռուստաշոուի և պատմել իր և իր ամենօրյա պայքարի մասին: Նա ամեն ինչ անում է, որ իրեն ընկալեն որպես հասուն կին ոչ թե երեխա, թեև առաջին հայացքից նա կարող է փոքր թվալ: 



1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



