Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Արցախի 2022թ․ պետբյուջեի օրինագծի համաձայն՝ 500. 000-ական դրամով ավելացվել են Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների վարչակազմերի ղեկավարների ֆոնդերը

SOCIETY

Դեկտեմբերի 23-ին գումարվել է ԱՀ ԱԺ հերթական նիստը: ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշել է, որ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը հեղինակի պահանջով հետ է վերադարձվել։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԺ ախատակազմը:

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը։

Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով  բյուջեի վերաբերյալ պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները, նշել է, որ պետական բյուջեի քննարկումն ԱԺ նախորդ հերթական նիստում ընդմիջելուց հետո պատգամավորների և առանձին խմբակցությունների կողմից կառավարությանն է ներկայացվել 101 առաջարկ, որից 34՝ առաջին ընթերցումից հետո:

Ներկայացնելով  2022 թ-ի պետական բյուջեի լրամշակված տարբերակը՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծի ծախսերում կատարված փոփոխությունները՝

· 500.0 հազարական դրամով ավելացվել են Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու  շրջանների վարչակազմերի ղեկավարների ֆոնդերը,

· պաշտպանության բաժնի «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ» ծախսային ծրագիրը ավելացել է 1.0 մլրդ դրամով`

· հանգիստ, մշակույթ և կրոն բաժնի «Հուշարձանների վերականգնման և պահպանման ծախսեր» ծախսային ծրագիրը ավելացել է 20.0 մլն դրամով` Սուրբ Գևորգ եկեղեցու (ՈՒլուբաբ) տանիքի վերանորոգման համար, «Հրատարակչական ծախսեր» ծախսային ծրագիրը վերանվանվել է «Հրատարակչական և թարգմանչական ծախսեր» ծախսային ծրագրի և ավելացվել 3.0 մլն դրամով,

·  կրթության բաժնի «Նախադպրոցական հիմնարկներ» ծախսային ծրագիրը ավելացվել է 20.0 մլն դրամի չափով, «Ոչ ֆորմալ կրթության ծրագրեր» ծախսային ծրագիրը՝ 35.0 մլն դրամով, որից 20.0 մլն դրամը հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման կազմակերպման և դրա արդյունքներով աշխատավարձերի բարձրացման համար, իսկ 15.0 մլն դրամը տեխնիկական առարկաների ուսուցիչների վերապատրաստման ծախսերի իրականացման համար,«Գիտաժողովների և խորհրդաժողովների ծախսեր» ծախսային ծրագիրը ավելացվել է 2.0 մլն դրամով։ Բաժնում լրացվել է «Հեռավար կրթության կազմակերպում» ծախսային ծրագիրը՝ 60.0 մլն դրամի չափով, նախատեսվում է սկզբնական փուլում հեռավար դասընթացների կազմակերպման համար կահավորել Ստեփանակերտ քաղաքի դպրոցների դասասենյակները:

Ֆինանսների նախարարի փոխանցմամբ կառավարության կողմից ընդունված այլ առաջարկությունները կիրականացվեն կենտրոնացված ֆոնդերի շրջանակներում և ծախսային ծրագրերի ներսում կատարված վերաբաշխումների հաշվին՝ մասնավորապես՝ առողջապահության բաժնում «Կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և պարագաների   ձեռքբերում ու սպասարկում» ծախսային ծրագիրը նվազեցվել է 200.0 մլն դրամով և նույն գումարի չափով նախագծում նախատեսել «COVID-19 համավարակի կանխարգելման միջոցառումներ» ծախսային նոր ծրագիր։ Կրթության բաժնից հանվել է «Պետական աջակցություն արտասահմանյան բուհերում Արցախի Հանրապետությունից նպատակային ուսումնառություն ստացող ուսանողներին» ծախսային ծրագիրը։

Ամփոփելով  նախագծով առաջարկվող 2022 թվականի պետական բյուջեի վերջնական ցուցանիշները՝  ֆինանսների նախարարը նշել է, որ եկամուտները կազմելու են  184 մլրդ 300.0  մլն դրամ, որից միջպետական վարկի տեսքով՝ 144.0 մլրդ դրամ, սեփական եկամուտների տեսքով՝ 40.3 մլրդ.դրամ, ծախսերը՝ 215 մլրդ 781.1 մլն դրամ, դեֆիցիտը՝31 մլրդ 481.1 մլն դրամ:

Հաջորդիվ նախագծի վերաբերյալ խմբակցությունները ներկայացրել են իրենց տեսակետները։

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և Արցախի «Արդարություն»  խմբակցությունները ,ներկայացնելով իրենց տեսակետը,հայտարարել են, որ 2022թ․ բյուջեի նախագծին քվեարկելու են ազատ ռեժիմով։

«Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները, ըստ արտահայտած տեսակետների, դեմ են  քվեարկելու նախագծին, իսկ «Ազատ հայրենիք –ՔՄԴ» խմբակցությունը՝ կողմ։

 Եզրափակիչ ելույթով հանդես է եկել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հանրապետության նախագահը  նախ անդրադարձել է  2021թ ունեցած ժողովրդագրական և տնտեսական խնդիրներին և ձեռքբերումներին։ Արայիկ Հարությունյանը խոսել  է 2022թ բյուջեով նախատեսված ԱՀ արտաքին քաղաքականության, սոցիալական,  շինարարության, ջրամատակարարման, կրթության, առողջապահության ոլորտներում նախատեսված ծրագրերից։ Ըստ նախագահի՝ զգալի փոփոխություններ են սպասվում էներգետիկայի և կապի ծառայությունների, ջրամատակարարման և սոցիալական ոլորտների բարելավման ուղղությամբ։

«2022թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ընդունվել է 18 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը 27 կողմ ձայնով նույնպես ընդունվել է որպես օրենք։

«Ոստիկանության  զորքերի  մասին»,«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը  երկրորդ ընթերցմամբ 29 կողմ ձայնով ընդունվել է խորհրդարանի կողմից։Նախօրեին  այն արժանացել էր գլխադասային հանձնաժողովի  դրական եզրակացությանը։

 «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և ««Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որոնք արժանացել էին գլխադասային հանձնաժողովի հավանությանը, միաձայն ընդունվել են որպես օրենք։

««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է 27 կողմ ձայնով։

Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել  «Ազատ Հայրենիք –ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Գրիգորյանը։

Նիստի ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտի մասին։

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California