«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ական ծեծկռտուք
SOCIETY«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ նախօրեին երեկոյան Արաբկիր վարչական շրջանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արձանագրած ընդհանուր արդյունքները տոնելու համար խնջույք է կազմակերպվել, որի ավարտին մասնակիցները ծեծել են իրար:
Ըստ մեր ստացած տեղեկությունների, ծեծվածների մեջ է եղել նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանի որդին՝ Վահե Մեհրաբյանը:
Խնջույքին մասնակցել և միջադեպին ականատես է եղել նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:
Վերջերս երեկ անպատասխան էր թողնում իր բջջայինի հեռախոսազանգերը, իսկ նրա ընդունարանից տարբեր ժամերի մեզ փոխանցեցին, թե Անտոնյանը տեղում չէ: Վահե Մեհրաբյանի բջջայինն էլ անջատված էր»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Top Travel Destinations of 2026: IDBank
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026



