Պուտինը կորոնավիրուսի դեմ հակամարմինների բարձր մակարդակ ունի. Պեսկով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի դեմ հակամարմինների բարձր մակարդակ ունի: Այս տեղեկությունը հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նա հենց նոր է վերապատվաստվել, նաև մասնակցել է քթի կաթիլային պատվաստանյութի փորձարկմանը: Ուստի, հուսով եմ, որ սա պաշտպանության բավարար մակարդակ է»,- պարզաբանել է Կրեմլի խոսնակը։
Նոյեմբերի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ վերապատվաստման հաջորդ օրը պատվաստվել է COVID-19-ի դեմ քթի կաթիլային պատվաստանյութով։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



