Արարատի մարզի գյուղերից մեկում17-ամյա տղան ինքնասպանություն է գործել
SOCIETYԴեկտեմբերի 22-ին, ժամը 16։50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել երեխայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 17-ամյա Բ. Բ-ն է, ով իրենց տան նկուղում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Հարազատները նրան հայտնաբերել են, կտրել են պարանն ու փորձել օգնություն ցուցաբերել ու հիվանդանոց տեղափոխել, սակայն ճանապարհին նա մահացել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



